FEAS–ը կօգնի աշխարհի ներդրողներին իրազեկել Հայաստանի կապիտալի շուկայի մասին

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական ֆոնդային բորսաների միությունը (FEAS),  իր նոր ռազմավարության համաձայն, շեշտադրում կանի Հայաստանի կապիտալի շուկայի մասին ներդրողների իրազեկվածության ապահովման վրա։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտարարեց Եվրասիական ֆոնդային բորսաների միության գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը։

Երևանում այսօր տեղի է ունեցել FEAS–ի 24–րդ տարեկան վեհաժողովը։

Սարոյանի խոսքով, վեհաժողովի ընթացքում քննարկվել են միության զարգացման նոր ռազմավարության հիմնական ուղղությունները։

Սարոյանը հիշեցրեց, որ սա Հայաստանում անցկացվող առաջին կոնֆերանսն է, և առաջին միջոցառումը` միության գրասենյակի տեղափոխումից հետո։

«FEAS–ի գլխամասը Ստամբուլից Երևան տեղափոխելուց հետո սա առաջին խոշոր կոնֆերանսն է, որին մասնակցում են միության գրեթե բոլոր անդամները», – ասաց նա։

FEAS–ի գլխամասային գրասենյակը Ստամբուլից տեղափոխվել է Երևան։ Այս մասին որոշումն ընդունվել է միաձայն 2017 թ.–ի մայիսի 16–ին Թեհրանում կայացած FEAS–ի գլխավոր վեհաժողովի ժամանակ։ 1995 թ.–ին FEAS–ի հիմնադրման օրվանից ի վեր` կազմակերպության գլխամասային գրասենյակը գործում էր Ստամբուլում։

Միության նախագահը նշեց, որ գլխամասային գրասենյակը Երևան տեղափոխելուց հետո ձևավորվել է նոր թիմ և աշխատանքային խումբ։ Միաժամանակ նա ավելացրեց, որ թարմացվել են նաև աշխատանքի մոտեցումները, և շեշտը կդրվի միության անդամ երկրների կապիտալի շուկաների առաջխաղացման, հեղինականության բարձրացման վրա։

«Մենք կապահովենք միության անդամ երկրների կապիտալի շուկաների հասանելիությունը ներդրողների համար։ Այսպիսով, աշխարհի ներդրողները կիրազեկվեն Հայաստանի և միության այլ անդամների կապիտալի շուկայի մասին», – ասաց նա։

Սարոյանը պարզաբանեց նաև գլխամասային գրասենյակը Երևան տեղափոխելու պատճառները։ Նրա խոսքով, Ստամբուլի բորսան միության հետ որոշակի գաղափարախոսական տարաձայնություններ ուներ և չցանկացավ շարունակել համագործակցությունը, ինչի կապակցությամբ միությունը որոշեց գրասենյակը տեղափոխել Երևան։

FEAS–ի նախագահը նշեց, որ միությունը տարբերություն չի դնում անդամների միջև, սակայն գրասենյակի գտնվելը Հայաստանում դարձնում է այն բաց և հասկանալի իրազեկվածության տեսանկյունից։

«Այդ ժամանակ մենք կկարողանանք ապացուցել, որ ի վիճակի ենք ապահովել որակյալ ծառայություններ, մենք ցույց կտանք Հայաստանի արժեքը», – ասաց նա։

Գլխավոր վեհաժողովն անցնում է տարին մեկ անգամ` աշնանը և ամեն անգամ տարբեր երկրներում։ Հաջորդ հանդիպումը կանցկացվի Եգիպտոսում։

Եվրասիական ֆոնդային բորսաների միությունը (FEAS) հիմնադրվել է 1995 թ.–ի մայիսի 15–ին։ Միության նպատակն է աջակցել կապիտալի շուկայի զարգացմանը Եվրասիական տարածաշրջանում (Եվրոպա, Ասիա, Միջերկրածովյան երկրներ)։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img