Կոնվերս բանկը պարտատոմսերի հերթական թողարկումներ է ծրագրում 2018թ.–ին

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2018թ.-ին Կոնվերս բանկը ծրագրում է հանդես գալ պարտատոմսերի հերթական թողարկումներով, որոնք ուղղված կլինեն նաև արտաքին ներդրողներին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Տեղաբաշխվել է Կոնվերս բանկի դոլարային պարտատոմսերի`  4 մլն ԱՄՆ դոլար ծավալով երկրորդ տրանշը։

Պարտատոմսերի  շրջանառության ժամկետը  24 ամիս է՝ արժեկտրոնների վճարումը կիսամյակային պարբերականությամբ, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերութունը սահմանվել է 5,25%: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը $100 է:

Տեղաբաշխումն ավարտվել է ժամկետից շուտ:

«Այս տարվա ընթացքում սա արդեն երրորդ հաջողված տեղաբաշխումն է, որի արդյունքում ֆինանսական շուկայում Կոնվերս Բանկի պարտքային արժեթղթերի ընդհանուր ծավալը կազմեց 10 մլն ԱՄՆ դոլար և 1 մլրդ դրամ», – ասել է Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը՝ հավելելով, որ այս տեղաբաշխմամբ Կոնվերս Բանկն արդեն իր կայուն տեղն է գրավել պարտատոմսեր թողարկող առաջատարների ցանկում:

Առաջիկայում  պարտատոմսերը ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի կորպորատիվ պարտատոմսերի ABond հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու նպատակով:

Բանկը դոլարային երկու տարեկան պարտատոմսերի առաջին տրանշը (ընդհանուր 6 մլն ԱՄՆ դոլար անվանական արժեքով և 5.75% արժեկտրոնի եկամտաբերությամբ) տեղաբաշխել էր մայիսին: Նոյեմբերի 24-ի դրությամբ երկրորդային շուկայում այդ պարտատոմսերի առք եւ վաճառքի գնանշումները կազմել են 5.31%/5.00% (բորսայական հապավում՝ COVSB2), ինչը նշանակում է պարտատոմսերի գների բարձրացում, որի արդյունքում Բանկի հաճախորդները հավելյալ եկամուտ են ստացել:

Պարտատոմսերը երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից՝ ավանդների երաշխավորման ծավալներով:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են Advanced Global Investments–ը (Արգենտինա)` 80,94 տոկոս մասնաբաժնով, Հայ առաքելական եկեղեցին` 5 տոկոս և «ՀայՓոստ» ՓԲԸ-ն` 14,06 տոկոս մասնաբաժնով:

2017թվականի սեպտեմբերի 30–ի դրությամբ, Բանկի ակտիվները   233,429,144 հազար դրամ են, պարտավորությունները՝ 198,660,662.հազար դրամ և ընդհանուր կապիտալը 34,768,482 հազար դրամ է: -0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img