Կոնվերս բանկը խաղարկում է UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակչի տոմս

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Կոնվերս բանկը՝ «Հանդիպեք չեմպիոններին» ակցիայի շրջանակներում, իր Mastercard և Maestro  քարտապաններին է առաջարկում կատարել անկանխիկ գնումներ և UEFA Չեմպիոնների Լիգայի՝ Կիևում կայանալիք  եզրափակիչ խաղին գտնվելու հնարավորություն  ստանալ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Ակցիան գործարկվում է անկանխիկ գործարքների խրախուսման նպատակով և դրա ընձեռած հնարավորություններից կարող են օգտվել այն Mastercard և  Maestro քարտապանները, որոնք ակցիայի շրջնակներում՝ 2018թ.-ի մարտի 26-ից մայիսի 10-ը ներառյալ կկատարեն առնվազն 25 անկանխիկ գործարք նվազագույնը 400,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Ակցիայի շրջանակներում կխաղարկվի UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակչի 1 տոմս երկու հոգու համար և ուղևորություն դեպի Կիև: Ակցիայի շրջանակներում առավելագույն գումարի և քանակի գործարքներ կատարած ևս 9 քարտապան կստանան  դրամական պարգև», – ասացին բանկում:

«Հանդիպեք չեմպիոններին» ակցիայի վերջնաժամկետը մայիսի  10-ն է: Մանրամասները ՝ հղմամբ:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 16-22)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթն առանձնակի փոփոխություններ չի արձանագրել

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img