Հայաստանը մասամբ կվերականգնի ոսկու իր պաշարները

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտնել է հանրապետության ոսկու պաշարները մասամբ վերականգնելու մտադրության մասին:

Հանդես գալով չորեքշաբթի խորհրդարանում`  Ջավադյանը հիշեցրեց, որ  1,6 տոննա ծավալով Հայաստանի ոսկու ոչ մեծ պաշարները լիովին վաճարվել են 2004 թ.-ին:

«Այն ժամանակ գները բարձր էին, խնդիրներ կաին բյուջեի մուտքերի հետ կապված, իսկ ոսկուց տոկոսներ գրեթե չեն եղել: Այդ իսկ պատճառով որոշվել էր վաճառել ոսկու պաշարները, ինչի արդյունքում ներդրվել են ավելի  բարձրորակ գործիքներ, և մենք ստացանք բավականաչափ եկամուտ», – ասաց ԿԲ-ի նախագահը:

Ըստ նրա, այսօրվա դրությամբ կան ավելի հուսալի և շահութաբեր գործիքներ, քան ոսկին. այդ մետաղի գները շատ մեծ փոփոխությունների են ենթարկվում աշխարհում:

Ջավադյանը պատմեց նաև, որ Հայաստանում հեղինակավոր «Թեքնոսերտ» շվեյցարական ընկերության հետ համագործակցությամբ նախատեսվում է բացել ոսկու վերամշակման գործարան: «Գործարանում կարտադրվեն բանկային ոսկի և ձուլակտորներ, ինչը թույլ կտա բանկային ձուլակտորներ ձեռք բերել տեղական շուկայում արդեն հայկական դրամով, այլ ոչ թե արժույթով», – ասաց Ջավադյանը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img