«Արմենբրոկ» ներդրումային ընկերությունը գնել է կապիտալ ինվեստմընթս ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. «Արմենբրոկ» ներդրումային ընկերությունը գնել է կապիտալ ինվեստմընթս ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը:

Ինչպես հայտնում է Արմենբրոկը, բաժնետիրական ընկերությունը և «Կապիտալ Ինվեստմընթս» փակ բաժնետիրական ընկերությունը հաջողությամբ ավարտեցին բաժնետոմսերի ձեռքբերման գործարքը։

«Այս գործարքի արդյունքում «Արմենբրոկ» ԲԲԸ ներդրումային ընկերությունը դարձել է «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ի միակ սեփականատերը: Միաժամանակ, «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ի հետ փոխկապակցված «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը գործարքում որևէ կերպ չի ընդգրկվել և շարունակելու է գործել որպես ինքնուրույն իրավաբանական անձ», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Կապիտալ Ինվեստմընթս» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի կապիտալի շուկայում գործել է 2006 թվականից՝ ՀՀ ԿԲ-ի կողմից տրամադրված լիցենզիայի հիման վրա: Արդյունավետ կառավարման շնորհիվ ընկերությանը հաջողել է բարձր արդյունքներ գրանցել և դառնալ շուկայի առաջատարներից մեկը:

Ընկերությունների ղեկավարների հաղորդմամբ, միացման գործարքը երկկողմանի նպատակահարմար է դարձել, հաշվի առնելով շուկայում առկա մրցակցային պայմանները և հետագա գործունեության հեռանկարները: Ըստ «Արմենբրոկ»-ի Գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանի, Ինվեստմընթս»-ի ռազմավարությունն ու բիզնեսը ամբողջությամբ կինտեգրվեն «Արմենբրոկ»-ի գործունեության շրջանակներում: Նրա խոսքով, «Արմենբրոկ»-ը մեծ պատվով և պատասխանատվությամբ է մոտենում «Կապիտալ Ինվեստմընթս»-ի գործընկերների և հաճախորդների հետ համագործակցելու հնարավորությանը և վստահեցնում, որ նրանք կշարունակեն ստանալ անհատականացված մոտեցում, առաջնակարգ ծառայություններ և բարձրորակ սպասարկում:

«Արմենբրոկ» ԲԲԸ-ի մասին «Արմենբրոկ» ԲԲԸ-ն հայաստանյան առաջատար ներդրումային ընկերություններից է: Հիմնադրվելով 1994թ.-ին, «Արմենբրոկ»-ն իր հայաստանյան և օտարերկրյա հաճախորդներին տրամադրում է միջազգային չափանիշներին համապատասխանող ներդրումային բանկային, բրոքերային և դեպոզիտար ծառայությունների լայն շրջանակ: «Արմենբրոկ»-ը հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի հիմնադիր ու լիիրավ անդամ, ինչպես նաև Հայաստանի արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամ (հաշվի օպերատոր և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ): Վերջին տարիների ընթացքում «Արմենբրոկ»-ը մի շարք անվանակարգերում արժանացել է Բորսայի և Դեպոզիտարիայի կողմից շնորհվող մրցանակների:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը (ՎԻԴԵՈ)

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img