Moody’s–ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը В1–ից Ва3, կանխատեսումը «Դրականից» փոխվել է «Կայուն»–ի

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը երեքշաբթի բարձրացրել է Հայաստանի կառավարության պարտքի չապահովված պարտավորությունների և պարտքի չապահովված գերակա պարտավորությունների երկարաժամկետ էմիտենտի` ազգային արժույթով և արտարժույթով վարկանիշը B1 մակարդակից մինչև Ba3։ Ինչպես նշվում է գործակալության կայքում, կանխատեսումը «Դրականից» փոխվել է «Կայուն»–ի։


«Վարկանիշի բարձրացման որոշումը պայմանավորված է Moody’s–ի գնահատականով, որի համաձայն, աճի գործոնների աճող դիվերսիֆիկացումը՝ զուգակցվելով արդեն երկար ժամանակ պահպանվող մակրոտնտեսական կայունության հետ, բարձրացնում է Հայաստանի տնտեսության դիմադրողականությունը: Պետական ֆինանսների ամրապնդման շարունակական քայլերը նույնպես, հավանաբար, աստիճանաբար կվերականգնեն ֆիսկալային ուժի մի մասը, որը թուլացել էր 2014–17թթ.–ներին»,– ասվում է հաղորդման մեջ։

Մամուլի հաղորդման մեջ նշվում է, որ «Կայուն» կանխատեսումն արտացոլում է հավասարակշռված ռիսկերը։ Մյուս կողմից, բարեփոխումների հավատարմության ուժեղացումը և դրանց մշտական իրագործումը զարգացման գործընկերների աջակցությամբ կարող է ժամանակի ընթացքում բարձրացնել Հայաստանի հեղինակությունը և կառավարության արդյունավետությունը։

Մյուս կողմից, չնայած տնտեսության կայունության աճին և պետական հավասարակշռության ամրապնդմանը, սահմանափակ բուֆերները դեռ շարունակում են Հայաստանի վարկային պրոֆիլը ենթարկել արտաքին շոկերի։


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում մեկնաբանել է Moody’s–ի այս որոշումը։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Մուդիզ միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «B1»-ից դարձնելով «Ba3»:

Որոշումը հիմնված է Մուդիզի այն գնահատականների վրա, որ Հայաստանում տնտեսական աճի աճող դիվերսիֆիկացումը՝ զուգակցվելով արդեն երկար ժամանակ պահպանվող մակրոտնտեսական կայունության հետ, բարձրացնում է Հայաստանի տնտեսության դիմադրողականությունը»,– գրել է նա։

Կառավարության ղեկավարի խոսքով, Moody’s–ի հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանում իրական ՀՆԱ-ի աճը միջնաժամկետում կմնա բարձր:


Ինչպես նշել է վարչապետը, հատկապես կարևորվել է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը, որն առավելապես զբաղված է բարձր տեխնոլոգիաների հետազոտմամբ ու զարգացմամբ և հանդիսանում է գիտելիքահենք տնտեսության ուժեղ հիմք:

«Սա իսկապես կարեւոր իրադարձություն է, որը մեծացնում է միջազգային վստահությունը Հայաստանի տնտեսության նկատմամբ և էականորեն բարելավում մեր երկրի ներդրումային գրավչությունը»,– հավելել է Փաշինյանը։ -0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«ՄԼ Ֆեշն»-ը պարտատոմսեր է թողարկում. տեղաբաշխողը՝ «Կուբ Ինվեսթ»

Հայաստանի նորաձևության մանրածախ շուկայում գործող «ՄԼ Ֆեշն» ՍՊԸ-ն հայտարարում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հրապարակային թողարկման մասին

Հայաստանի բանկերը կիսամյակի արդյունքում ավելացրել են զուտ շահույթը՝ մինչև 219,7 մլրդ դրամ

Ընդ որում, ընթացիկ տարվա II եռամսյակի արդյունքներով բանկային համակարգի շահույթը կազմել է 116,24 միլիարդ դրամ՝ նույն տարվա I եռամսյակի 103,48 միլիարդ դրամի դիմաց, աճը կազմել է 12,32%

Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը

Ակբա բանկը տեղական արտադրողների զարգացումը խթանելու նպատակով մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ առաջարկում է Հայաստանում այս պահին գործող արտահանման ֆակտորինգի լավագույն պայմանները

Հունվար–հունիսին ավելի քան 762 հազ․ մարդ օգտվել է առողջապահության համընդհանուր ապահովագրության ծառայություններից

Հայաստանում առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը 2026 թվականի հունիսի դրությամբ հասել է շուրջ 1,8 միլիոն մարդու

Երևանի բյուջեի սեփական եկամուտները հունվար–հունիսին գերակատարվել են 10,3%–ով

Կատարողականը կազմել է 110,3%, գերակատարումը՝ շուրջ 4,6 մլրդ դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img