ՀՀ փոխվարչապետը մեկնաբանել է կանխիկ շրջանառության կրճատման անհրաժեշտությունը կորոնավիրուսի դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է երկրում կանխիկ շրջանառության կրճատման և կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանակում անկանխիկ վճարումներին անցնելու անհրաժեշտությունը:

 «Իհարկե, կանխիկ դրամը այս իրավիճակում ինքնին պրոբլեմատիկ երևույթ է, բայց այստեղ հարցը հետևյալն է, թե ինչքան ինտենսիվ մենք կարող ենք կանխիկի շրջանառությունը սարքել անկանխիկ, ոչ թե կանխիկ գործիքը փոխարինել այլ, ավելի անվտանգ կանխիկ գործիքով»,- ասել է Գրիգորյանը:

Փոխվարչապետը նշել է, որ կոնցեպտուալ հավանության է արժանացել «Կանխիկ շրջանառության կրճատման մասին» օրենքի նախագիծը, որն իր կարծիքով, արագ տեմպերով պետք է կյանքի կոչել:

 «Որովհետև այստեղ ավելի մեծ խնդիրը կայանում է կանխիկ շրջանառությունը դեպի անկանխիկ շրջանառություն կրճատելու մեջ, բայց եթե իրադրությունները զարգանան այնպես, որ այնուամենայնիվ, կանխիկ շրջանառության կրճատման տեմպը բավարար չլինի, և կանխիկ շրջանառությունը դառնա վտանգ, այդ պարագայում ԿԲ-ն մտածելու բան կունենա»,- նշել է Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի բանկերի միությունը կոչ է արել ՀՀ քաղաքացիներին վճարումները կատարել անկանխիկ եղանակով՝ որպես կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցներից մեկը:

Հայաստանում մարտի 30–ի ժամը 11։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 482 դեպք։ 30 մարդ բուժվել է։ Արձանագրվել է մահվան 3 դեպք:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԵԱԶԲ․ Հայաստանում անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025թ․–ին աճել է մինչև 5,9 մլրդ դոլար, զուտ ներհոսքը՝ 8,6%–ով

Հայաստան անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025 թվականին տարեկան կտրվածքով աճել է 2,4%-ով և հասել 5,9 մլրդ դոլարի

Եվրոյի փոխարժեքը շարունակում է աճել, դոլարն ու ռուբլին նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1․28 կետով և կազմել 435․55 դրամ, ռուբլին նվազել է 0․0613 կետով և կազմել 4․5256 դրամ

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Հայաստանում կրիպտոակտիվների ոլորտի կարգավորումը բավականին պահպանողական է, իսկ շուկան չունի միասնական գաղափար․ Eleveight AI-ի համահիմնադիր

Հայաստանում կրիպտոակտիվների կարգավորումը կարելի է բնութագրել որպես բավականին պահպանողական, և շուկայի մասնակիցների մի մասը գտնում է, որ դա կարող է զսպել ոլորտի զարգացումը, նշել է Eleveight AI–ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img