ԿԲ նախագահի պաշտոնում իշխող խմբակցությունն առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանի թեկնածությունը։ Այս մասին «Հայկական ժամանակ» թերթի հետ զրույցում հայտնել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը։

«Նշենք, որ այսօր՝ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կքննարկվի ԿԲ նախագահի թեկնածության և ԱԺ-ին այդ պաշտոնին թեկնածու առաջադրելու հարցը։ Հարցի զեկուցողը Արտակ Մանուկյանն է»,- գրում է թերթը։

ԿԲ ներկայիս նախագահ Արթուր Ջավադյանը պաշտոնավարում է 2008 թվականից։ Նա 2 անգամ ԱԺ-ի կողմից ընտրվել է այդ պաշտոնում։ Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսին։ 

««Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը և ես որպես հանձնաժողովի փոխնախագահ՝ անձամբ կողմ եմ եղել այդ թեկնածությանը, քանի որ որոշակի մասնագիտական շփում ենք ունեցել ու կարծում եմ, որ առկա պայմաններում մասնագիտական տեսանկյունից բավականաչափ պատրաստված թեկնածու ունենք»,- ասել է Մանուկյանը։

Խոսելով ընթացակարգի մասին նա նշել է, որ այսօր հանձնաժողովի նիստում կներկայացնի Գալստյանի թեկնածությունը և եթե այն դրական եզրակացություն ստանա, ապա դա կգնա ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

«Դա կնշանակի, որ ապրիլի 14-ի լիագումար նիստի ժամանակ փակ գաղտնի քվեարկություն կլինի։ Իսկ, եթե հանձնաժողովը բացասական եզրակացություն տա՝ 10-օրյա պատուհան է բացվում, որի ժամանակ մյուս խմբակցությունները կարող են առաջադրել իրենց թեկնածուներին»,- նշել է Մանուկյանը

Մանուկյանն ասել է, որ այլ խմբակցությունները թեկնածու չեն առաջադրել։

Նշենք, որ մինչ այս մամուլը տևական ժամանակ գրում էր, թե իշխող ուժն այս պաշտոնում առաջադրելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:

Մարտին Գալստյանի կենսագրությունը

Ծննդյան տարեթիվ 04.05.1978

Կրթություն

1994-1999թթ. Երևանի պետական համալսարան, Տնտեսագիտության ֆակուլտետ
1999-2002թթ. Երևանի պետական համալսարան, ասպիրանտուրա, տնտեսագիտության թեկնածու
2009-2010թթ. Ջոն Ֆ. Քենեդու անվան Կառավարման Դպրոց, Հարվարդի Համալսարան, Հանրային կառավարման մագիստրոս

Վերապատրաստում

2007թ. «Դրամավարկային և ֆինանսական վիճակագրություն» Վաշինգտոն
2003թ. «Ֆինանսական ծրագրավորում և քաղաքականություն» Վաշինգտոն, «Ֆինանսական շուկայի վերլուծություն» Վիեննա
2002թ. «Դրամավարկային տեսություն և դրամավարկային քաղաքականություն» Գերցենզե
2000թ. «Կիրառական տնտեսական քաղաքականության դասընթաց» Վիեննա:

Աշխատանքային գործունեություն

1998-2015 ՀՀ ԿԲ՝ ֆինանսական գործառնությունների վարչություն՝ դիլեր, պորտֆելի կառավարիչ, բաժնի պետ, Վիճակագրության վարչություն, վարչության պետ։

2015-2018 Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար

2018-ի սեպտեմբերի 11-ից առ այսօր ՀՀ ԿԲ խորհրդի անդամ։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img