Tue, 10 March
-3.9 C
Yerevan
USD: 377.29 RUB: 4.82 EUR: 436.15 GEL: 137.62 GBP: 503.49

ԿԲ նախագահի թեկնածուն ներկայացրել է դրամավարկային քաղաքականության հայեցակարգը

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանը հինգշաբթի ԱԺ-ում ներկայացրել է կարգավորիչի կողմից դրամավարկային քաղաքականության իրականացման հայեցակարգը։

ԱԺ–ն այսօր քննարկում է Գալստյանի թեկնածությունը ԿԲ նախագահի պաշտոնում։ Նրա թեկնածությունն առաջադրել է «Իմ քայլը» իշխող խմբակցությունն ու ստացել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հավանությունը։

Իր ելույթում Գալստյանը, մասնավորապես, ընդգծել է հասարակական վստահության, ֆինանսական կրթության և նորագույն տեխնոլոգիաների կիրառման կարևորությունը։

 «Ապագայի անելիքների մասին խոսելիս կցանկանայի ընդգծել, որ մարտահրավերների կերպարանափոխվելուն զուգընթաց բարդանալու է նաև իրականացվելիք քաղաքականությունների մշակումն ու կիրարկումը: Վստահության կամուրջի կառուցումն է միակ գրավականը, որ մենք կունենանք արդյունավետ՝ շահառուների համար ընկալելի քաղաքականություն, և քաղաքացիներն ու գործարարները էլ ավելի կվստահեն ազգային արժույթին»,- նշել է նա։

Նրա խոսքով, դրամավարկային քաղաքականության արդյունավետության ամենակարևոր չափանիշը հասարակության վստահությունն է դրա նկատմամբ։

«Միայն այդ պարագայում է հնարավոր արդյունավետորեն խարսխել հասարակության գնաճային սպասումները՝ ինչը հանդիսանում է արդյունավետ դրամավարկային քաղաքականության հիմքը: Վստահության բարձրացման հիմնական գրավականը իրականացվող քաղաքականության թափանցիկության հետևողական բարձրացումն է: Չափազանց կարևոր է հասարակության և պրոֆեսիոնալ հանրության հետ քաղաքականության վերաբերյալ երկխոսությունը, ինչը ենթադրում է հաղորդակցման նոր ռազմավարության իրագործում»,- նշել է ԿԲ նախագահի թեկնածուն։

Ֆինանսական գրագիտություն

Գալստյանն ընդգծել է ՀՀ բնակչության ֆինանսական կրթության կարևորությունը դրամավարկային քաղաքականության արդյունավետ իրականացման գործում։

 «Գիտակցված որոշումներ կայացնող անհատն է մեր քաղաքականությունների հաջող իրականացման գրավականը: Պատասխանատու վարկավորման կարևորագույն էլեմենտը մարդկանց կողմից իրենց ֆինանսական հոսքերին համահունչ որոշումների կայացումն է։ Կարծում եմ, որ արդյունավետ քաղաքականությունը ոչ թե ֆինանսական հնարավորությունների սահմանափակումն է, այլ ֆինանսական կրթվածության բարձր մակարդակ ունեցող հասարակությունը, որն ունակ է կայացնել հաշվարկված որոշումներ»,- նշել է Գալստյանը։

Նորագույն տեխնոլոգիաներ

ԿԲ խորհրդի անդամն ընդգծել է նորագույն տեխնոլոգիաների կիրառման կարևորությունը տվյալների բազայի հետ աշխատանքի համար։

«Նոր տեխնոլոգիաների ներդաշնակ ինտեգրումը, իմ պատկերացմամբ, մեզ թույլ է տալու փաստերի վրա հիմնված որոշումների կայացման կուլտուրան հասցնել նոր մակարդակի: 21-րդ դարի մարտահրավերներից շատերը գալու են կիբեր տիրույթից, և կարծում եմ, որ  ժամանակակից կիբեր անվտանգության ռազմավարության ներդրումը հրամայական է»,- նշել է նա։

Միաժամանակ Գալստյանը նշել է, որ որոշ մարտահրավերները կարող են փոխել իրենց կերպարանքը, ուստի լուծման գաղտնիքը ոչ թե խնդիրների հետևից գնալն է, այլ ապագայի ցանկացած մարտահրավերի նորովի նայելու ու մարտահրավերը որպես հնարավորություն տեսնելու ունակությունը:

«Իմ խորին համոզմամբ, այս ամենը պատվով իրականացնելու հիմքը կենտրոնական բանկի թիմն է: Արժեքային հենքի վրա համախմբված, երկրի ապագայով մտահոգ, ազնիվ ու բանիմաց անհատների թիմը, ովքեր իրենց գործն անում են մարդկանց և հայրենիքին ծառայելու խորը գիտակցմամբ»,- նշել է Գալստյանը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Love Is… քարտեր Յունիբանկից․ խորհրդանշական դիզայն և Փարիզ ուղևորություն շահելու հնարավորություն 

Յունիբանկը թողարկել է Love Is… բանկային քարտերի նոր շարք՝ վառ և ջերմ հիշողություններ արթնացնող դիզայնով

Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկի և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ Կոմիտասի անվան պուրակը կբարեկարգվի

UBPay-ը և MoneyTO–ն մեկնարկում են դրամական փոխանցումներ Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա

UBPay հայաստանյան վճարային համակարգի հաճախորդներն այսուհետ կարող են դրամական փոխանցումներ կատարել Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա՝ անմիջապես ստացողների բանկային հաշիվներին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img