ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է աշակերտներին և ուսանողներին Գիտելիքի օրվա առթիվ և մաղթում հաջող ուսումնական տարի

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՎՏԲ -Հայաստան Բանկը շնորհավորում է բոլոր աշակերտներին և ուսանողներին Գիտելիքի օրվա առթիվ, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Առջևում հաջողություններով, ուրախություններով, ուսմանական հոգսերով և ջանքերով լի տարի է:

Կրթված երիտասարդությունը մեր երկրի ապագան է: ՎՏԲ-Հայաստան Բանկն օգնում է ուսանողներին ինքնաբացահայտել և կատարել առաջին քայլը դեպի մասնագիտական ​​կյանք՝ պարբերաբար կազմակերպելով դասընթացներ, սեմինարներ, վարպետաց դասեր, ինտերակտիվ միջոցառումներ բազմաթիվ համալսարանների ուսանողների և ասպիրանտների համար՝ հիմք դնելով նրանց ապագա հաջողությունների և ձեռքբերումների համար: Մասնագիտական պրակտիկան Բանկում երիտասարդ սերնդին թույլ է տալիս ձեռք բերել հիմնարար գիտելիքներ և հմտություններ, որոնք օգնում են նրանց հետագա կարիերայի զարգացման մեջ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ուսանողներին առաջարկում է նաև բանկային տարբեր պրոդուկտներ`աջակցելով կրթության զարգացմանը և ապագա սերնդի նոր գաղափարների ու նախագծերի իրականացմանը:

Բանկը, միջազգային Visa վճարային համակարգի հետ համատեղ, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին առաջարկում է iStudent քարտ: iStudent քարտը բազմարժութային և միջազգային քարտ է` բացառիկ երիտասարդական դիզայնով, որը թողարկվում է անվճար, սպասարկվում է հատուկ սակագներով և հնարավորություն է տալիս գումար պահել միաժամանակ չորս արժույթով: iStudent քարտով ուսանողները կարող են իրականացնել ներբանկային և միջբանկային փոխանցումներ, վճարել ապրանքների և ծառայությունների համար Հայաստանում և արտերկրում, և ինչն առավել առաջնային է այս սեգմենտի հաճախորդների համար՝ հնարավորություն է տալիս կատարել առցանց գնումներ՝ պաշտպանված անվտանգության ժամանակակից 3D Secure համակարգով: 

Վճարային քարտերի օգտագործումը հիանալի հնարավորություն է երիտասարդների մոտ ֆինանսական գրագիտություն սերմանելու, բանկային սպասարկման հմտություններ և դրամական միջոցների նկատմամբ պատասխանատվություն զարգացնելու համար: Վճարային քարտը կանխիկ դրամի փոխարինման հարմար և անվտանգ այլընտրանք է, որը հնարավորություն է տալիս տարատեսակ բանկային գործարքներ իրականացնել Telcell, EasyPay, Idram, Mobidram վճարային տերմինալներով՝ համաձայն Բանկում գործող սակագների:

iStudent քարտը կարող է կատարել նաև ուսումնական հաստատության տարածք մուտք գործելու անցաքարտի գործառույթ: iStudent քարտը հնարավորություն է տալիս քարտապաններին մասնակցել նաև Բանկի կողմից կազմակերպվող տարբեր մարքեթինգային ակցիաների, մրցույթների և միջոցառումների: 

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է կրթություն ստանալու հնարավորությունները և առաջարկում է ձևակերպել ուսանողական վարկեր ոչ միայն տեղական, այլև միջազգային (արտասահմանյան) ուսումնական հաստատություններում ուսման համար, վերապատրաստման տարբեր դասընթացների համար վճարելու, ինչպես նաև վճարովի կրթություն ստացող երեխաների ուսման վարձը վճարելու նպատակով: Վարկը տրամադրվում է տարեկան 6%-16.5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք` 6.17%-24%)` 3 ամսից մինչև 10 տարի մարման ժամկետով: Վարկի նվազագույն գումարը 50 հազար ՀՀ դրամ է, առավելագույնը` 5 միլիոն ՀՀ դրամ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի iStudent վճարային քարտի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` հետևյալ հղումով, ուսանողական վարկերի վերաբերյալ՝ հետևյալ հղումով, ինչպես նաև Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով: 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 16-22)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթն առանձնակի փոփոխություններ չի արձանագրել

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img