SME Banking Club- ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ SME Banking Club-ը հրապարակել է ԱՊՀ և Կովկասի 200 բանկերի՝ ՓՄՁ-ների համար  նախատեսված վարկատեսակների ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց Յունիբանկը ճանաչվել է տարածաշրջանում լավագույներից մեկը, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

«Մենք շնորհակալ ենք SME Banking Club-ին բարձր գնահատականի համար: Բիզնեսի համար օպտիմալ վարկատեսակների մշակումը մեր աշխատանքի առաջնահերթություններից մեկն է: Մենք հասկանում ենք, թե բիզնեսի աճի և զարգացման վրա ինչ մեծ ազդեցություն ունեն ժամանակին արված ֆինանսական ներդրումները, ուստի անընդհատ բարձրացնում ենք սպասարկման չափանիշները,  կիրառում ենք նորամուծություններ և ձգտում ենք առաջարկել վարկավորման առավել շահավետ և պարզ պայմաններ», – ասում է Յունիբանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

Յունիբանկի վարկային ծրագրերը թույլ են տալիս ձեռներեցներին ընտրել իրենց  գործունեության ոլորտի, բիզնեսի ծավալի և կարիքների համար ամենաարդյունավետ տարբերակը: Բիզնես վարկերի կարելի է ստանալ սկսած 6% տարեկան տոկոսադրույքից: Յունիբանկն առաջարկում է նաև մինչև 5 մլն դրամի անգրավ վարկեր և բիզնես քարտեր ֆինանսական խնդիրների արագ լուծման համար։

Յունիբանկը նաև ակտիվորեն համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ՝ վարկային ծրագրերի շրջանակներում ավելի մատչելի միջոցներ ներգրավելու համար։ 2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում

Մհեր Անանյանը նշանակվել է Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար և ընդգրկվել Բանկի Վարչության կազմումՄհեր Անանյանը նշանակվել է Վարչության նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար և ընդգրկվել Բանկի Վարչության կազմում

«Շտապ հաստատեք քարտի  տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասին

Արձակուրդի շրջանն ավանդաբար թեժ ժամանակահատված է ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաև զեղծարարների համար։ Վերջին տարիների ամենավտանգավոր սխեմաներից մեկն ուղղված է հյուրանոցների ամրագրման ծառայություններից օգտվող հաճախորդների դեմ

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է աճել, մինչդեռ դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են. Կենտրոնական բանկ

Հայաստանի արժութային շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը 2026 թվականի օգոստոսի 5-ի արդյունքներով օգոստոսի 4-ի համեմատ նվազել է 0,87 կետով և կազմել 366,14 դրամ

Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը I կիսամյակում կազմել է 8,8 տրլն դրամ՝ գրանցելով 11,5% աճ․ ՀԲՄ

ՀԲՄ-ի տվյալներով՝ բանկերի վարկային պորտֆելում ամենամեծ համախառն մասնաբաժինը կազմել են սպառողական (2,01 տրիլիոն դրամ) և հիփոթեքային (1,79 տրիլիոն դրամ) վարկերը՝ 43,2%՝ 2025 թվականի 44,5%-ի դիմաց

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 2026 թ.-ի I կիսամյակում նվազել է 1.5 անգամ՝ հասնելով 21 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը (հարկումից հետո) 2026 թ.-ի առաջին կիսամյակում կազմել է 21.02 միլիարդ դրամ՝ 2025 թ.-ի առաջին կիսամյակի 30.73 միլիարդ դրամի համեմատ (անկումը՝ 1.46 անգամ, կամ 31.6%)

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img