ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձը կիրականացնեն հեռահար

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Համաձայն ՀՀ Կառավարության նոր որոշման՝ Հիփոթեքային վարկերի գծով վճարված տոկոսների վերադարձի գործընթացը 2022թ․ հունվարի 1-ից իրականացվելու է նոր թվայնացված ընթացակարգով, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Հաճախորդներն այլևս կարիք չեն ունենա յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո դիմելու Բանկ և ստանալու հիփոթեքի գծով վճարված տոկոսների մասին տեղեկանք/քաղվածք: Փոխարենը՝ Բանկի հաճախորդները պարզապես կարող են իրենց նախընտրած հեռահար տարբերակով Բանկին ուղարկել հարցում-համաձայնություն, որի հիման վրա Բանկը յուրաքանչյուր եռամսյակ անհրաժեշտ տեղեկատվությունը ավտոմատ կփոխանցի համապատասխան լիազոր մարմնին:

Հաճախորդներն իրենց համաձայնությունը կարող են տրամադրել հետևյալ հեռահար եղանակներով՝

  • Բանկի պաշտոնական կայքում` «Online հայտեր» բաժնում՝ «Տեղեկանքի պատվիրում» ենթաբաժնում լրացնելով կարճ դիմում՝ «Տեսակ» պատուհանից ընտրելով «Հիփոթեքի %-ների մասին ԱՔՌԱ տվյալների փոխանցման համաձայնություն» տարբերակը:
  • Mobile/Internet Banking հավելվածի միջոցով՝ «Կապ» բաժնում  ընտրելով «Հետադարձ կապ Բանկի հետ» տարբերակը և նշելով հաղորդագրության տիպը՝ «Համաձայնություն հիփոթեքի % ԱՔՌԱ փոխանցում» և հաղորդագրության մեջ նշելով հիփոթեքի պայմանագրի համարը:

Համաձայնության հայտի ուղարկումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդի էլեկտրոնային հասցեին Բանկի կողմից կուղարկվի պատասխան նամակ, որով կհաստատվի Բանկի կողմից հաճախորդի համաձայնության ստացման փաստը: 

Ուշադրություն: Վերը նշված գործընթացից բացի, հաճախորդը պետք է ներկայացնի էլեկտրոնային դիմում Պետական եկամուտների կոմիտե` համաձայն ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական հրապարակման: Բանկին համաձայնություն տալուն զուգահեռ՝ հաճախորդին անհրաժեշտ է գրանցվել «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում և ՀՀ ՊԵԿ ուղարկել էլեկտրոնային եղանակով լրացված Հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով հարկային մարմնի կողմից սահմանված ձևի տեղեկանք՝ հաշվետու եռամսյակում վարկառուի կողմից վճարման ենթակա վճարված գումարների մասին՝ ըստ վարկի մարման ժամանակացույցի:

Մանրամասն տեղեկատվություն նոր գործընթացի մասին հաճախորդները  կարող են ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարել Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է աճել, դոլարն ու ռուբլին նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1․28 կետով և կազմել 435․55 դրամ, ռուբլին նվազել է 0․0613 կետով և կազմել 4․5256 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, դոլարն աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, որը ձևավորվել է Հայաստանի արժութային շուկայում 2026 թվականի մարտի 19-ի արդյունքներով, մարտի 18-ի համեմատ աճել է 0,11 կետով և կազմել 377,5 դրամ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Հայաստանի կապիտալի շուկային անհրաժեշտ են ոչ միայն տեխնոլոգիաներ, այլև հասուն կարգավորող և ենթակառուցվածքային միջավայր․NABIX–ի հիմնադիր

Այն մասին, թե ինչպես է փոխվում ավտոմատացման մակարդակը Հայաստանի ֆինանսական հատվածում, ինչ արգելքներ են զսպում թվային ակտիվների ու տոկենացման զարգացումը, և ինչ լուծումներ կարող են դառնալ աճի հաջորդ կետը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է NABIX-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Եվա Բալասանյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img