Ավելի հեշտ, քան թվում է. ինչպես գնել կրիպտոարժույթ BYBIT բորսայում

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./ԱՌԿԱ/. Մարդիկ սովորաբար լարվում են նոր և անսովոր երևույթներից: Բավական է միայն հիշել, թե պլաստիկ քարտերի քանի օրինակ է վնասվել մինչև մարդիկ սկսեցին նորմալ օգտվել դրանցից, իսկ ինչ վեճեր են եղել սմարթֆոնի միջոցով անհպում վճարումների անվտանգության շուրջ: Սա մարդկանց բնական արձագանքն է, երբ առաջին անգամ են առնչվում ինչ-որ նոր բանի հետ: 

Նույն իրավիճակն է ստեղծվում, երբ մարդն իր առաջին քայլերն է կատարում կրիպտոարժույթի աշխարհում: Հիշում եմ անհանգստությունս, երբ առաջին անգամ ձեռք էի բերում USDT, ամեն կոճակ սեղմելը, ամեն քայլն ուղեկցվում էր խուճապով, վախենում էի, որ ինչ-որ բան սխալ կանեմ և գումար կկորցնեմ: Ժամանակի ընթացքում այդ բոլոր գործողությունները սկսեցի կատարել մկանների հիշողության մակարդակի վրա, վախն ամբողջությամբ անհետացավ, քանի որ դա կոմունալները վճարելու նման հեշտ գործողություն է:Կրիպտոարժույթ կարելի է գնել կամ բորսայում՝ ինքնուրույն, կամ բրոքերների միջոցով: Երկրորդ տարբերակը չենք էլ դիտարկում, քանի որ այստեղ ճիշտ բրոքեր ընտրելու հարց է առաջանում: Բացի այդ, բրոքերներն իրենց աշխատանքի համար գանձում են բարձր տոկոսներ, ինչը ձեռնտու չէ, քանի որ այդ բոլոր գործողությունները կարող եք հեշտությամբ ինքնուրույն կատարել:

Սկզբում պետք է App Store-ից կամ Play Market-ից ներբեռնել Bybit հավելվածը, գրանցվել բորսայում: Ավելի շատ գործողություններ կատարելու համար ավելի լավ է անցնել նույնականացում, պետք է պարզապես ունենալ անձնագիր: 

Գրանցվելուց հետո պետք է մտածել կրիպտոներդրման առաջին քայլերի մասին: Կրիպտոարժույթի շուկա մուտք գործելու ամենապարզ միջոցը սպոտային առևտուրն է, որը նախատեսում է ֆիատ փողերի սովորական փոխանակում (դա փող է, որն ապահովված չէ որևէ թանկարժեք մետաղով) կրիպտոարժույթով կամ մեկ կրիպտոարժույթի փոխանակում մյուսով: 

Bybit-ում առևտուրը կատարվում է կրիպտոարժույթներով, այդ պատճառով առևտուր սկսելուց առաջ անհրաժեշտ է միջոցները փոխանակել կրիպտոարժույթի: Խորհուրդ է տրվում սկզբում ձեռք բերել USDT, դա  դոլարի թվային տարբերակն է, այն ունիվերսալ գործիք է շուկայում հետագա գործողություններ կատարելու համար: 

Դա կարելի է անել հենց հավելվածում՝ սեղմելով «Գնել կրիպտոարժույթ» կոճակը և ձեռք բերել USDT ֆիատ միջոցներով: Պետք է հիշել, որ Bybit-ն ուղղակիորեն չի մշակում ֆիատ դեպոզիտները, ծառայությունն ամբողջությամբ մշակվում է վճարումների կողմնակի ծառայությունների կողմից: Պարզապես ընտրեք առավել ձեռնտու առաջարկն ու գնեք կրիպտոարժույթ, որն արդեն կլինի ձեր էլեկտրոնային դրամապանակում:

Այս քայլերից հետո դուք ձեռք եք բերում ձեր առաջին կրիպտոարժույթը: Բայց մեր նպատակը կրիպտոարժույթի ակտիվները սառեցնելը չէ: Մենք ուզում ենք ներդրում կատարել և գումար աշխատել: Դրա համար Bybit հավելվածում բացում ենք «Առուվաճառք» ներդիրն ու տեսնում ենք, որ այնտեղ կան ավելի քան 230 առևտրային զույգեր՝ ամենահայտնի մետաղադրամներով: 

Եվ հենց այստեղ պետք է ուշադիր լինել և հիշել ֆինանսական ռիսկերի մասին, որոնք պարունակում են գործարքները: Պետք չէ ներդրում կատարել առաջին պատահածի մեջ: Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել: 

Պետք է գոնե ընթերցել կրիպտոնախագծի White Paper-ը, դա ուղեցույց է կամ հաշվետվություն, որտեղ նկարագրված է այն ամենն, ինչ պետք է իմանալ այդ արժույթի մասին: Այնտեղ մանրամասն ներկայացված է կոնկրետ կրիպտոարժույթի փիլիսոփայությունն ու դրա աշխատանքի մեխանիզմը:

Այնուհետև պետք է մշակել առևտրային ռազմավարություն, որին անհրաժեշտ է հստակ հետևել: Թույլ մի տվեք, որպեսզի էմոցիաները կառավարեն ձեր որոշումները: Սկսնակները հաճախ ներդրում են կատարում փոփոխական կրիպտոարժույթների մեջ «FOMO»-ի պատճառով (Fear Of Missing Out, բաց թողնված օգուտի համախտանիշ): Որոշումներ ընդունելիս սթափ ուղեղն ապագա հաջողության երաշխիքներից է: 

Երբ կողմնորոշվեք, թե որ նախագծում եք ներդրում կատարելու, արդեն կարելի է անցնել ֆինանսական գործարքին և տեղադրել գնման պատվերը: 

Գնում կատարելիս պետք չէ մոռանալ միջնորդավճարի մասին: Bybit-ում սպոտային առևտրի միջնորդավճարներն են. 

–  մեյքերի միջնորդավճար = 0.1%

–  «վերցնողի» միջնորդավճար = 0.1% 

Միջնորդավճարը հաշվարկելու բանաձև. 

Սպոտի միջնորդավճարը = կատարված պատվերների քանակը x միջնորդավճարի տոկոսադրույքով: Պետք է հաշվի առնել, որ միջնորդավճարը գանձվում է ձեռք բերվող կրիպտոարժույթով և չի գանձվում պատվերի չկատարման կամ չեղարկման դեպքում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ

IDBank-ը գործընկերների հետ կմասնակցի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը՝ COP17-ին՝ ներկայացնելով «կանաչ» փոխակերպման, թվային էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված մի շարք առանցքային նախաձեռնություններ։

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img