Ակբա բանկի և ՎԶԵԲ-ի համագործակցության արդյունքում 25 մլն ԱՄՆ դոլար կուղղվի մասնավոր հատվածին աջակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ակբա բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) համագործակցության արդյունքում 25 մլն ԱՄՆ դոլար կուղղվի Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև կանանց կողմից ղեկավարվող ընկերություններին ֆինանսավորելու միջոցով: Ֆինանսավորումը տրամադրվելու է և՛ ՀՀ դրամով, և՛ ԱՄՆ դոլարով, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Նշված միջոցներից շուրջ 7 միլիոն ԱՄՆ դոլարն Ակբա բանկը ներգրավել է EU4Business-EBRD վարկային գծի ծրագրի շրջանակում, որի շնորհիվ բանկը տեղական ընկերություններին կօգնի դառնալ ավելի մրցունակ՝ իրենց ապրանքների և ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև «կանաչ» տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու միջոցով: EU4Business նախաձեռնության շրջանակում Եվրոպական միությունը նաև խրախուսական դրամաշնորհներ՝ քեշբեքեր և անվճար տեխնիկական աջակցություն կտրամադրի: Որպես 25 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսական փաթեթի մաս՝ 4 միլիոն ԱՄՆ դոլար էլ կտրամադրվի «Կանայք բիզնեսում» (WiB) ծրագրին, որը խթանում է կանանց մասնակցությունը բիզնեսում և աջակցություն է ստանում ԵՄ-ի կողմից: Ստորագրման արարողությանը մասնակցել է նաև Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը։

«Ակբա բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը համագործակցության հարուստ պատմություն ունեն: ՎԶԵԲ-ի հետ մեր ամուր համագործակցությունը սկսել ենք 2003 թվականից: Այժմ մենք 25 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման նոր պայմանագրեր ենք ստորագրում, որի մի մասը կրկին տեղական արժույթով է։ Այս միջոցներով Ակբա բանկը կֆինանսավորի հայաստանյան ՓՄՁ-ներին, բիզնեսը հնարավորություն կստանա ԵՄ չափանիշներին համապատասխան անհրաժեշտ տեխնոլոգիաներ և սարքավորումներ ներգրավել: Ծրագրի կարևոր է կոմպոնենտ է կանանց ձեռներեցության խթանումը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան:

«Հայաստանում Ակբա բանկը մեզ համար առանցքային գործընկեր է: Հպարտ ենք շուրջ քսան տարվա մեր համագործակցության համար: Ցանկանում ենք Հայաստանում նոր հնարավորություններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, կարևոր է աջակցել նաև կանանց կողմից կառավարվող ընկերություններին: Շարունակելու ենք աջակցել տնտեսության մասնավոր հատվածին և նպաստել Հայաստանի զարգացմանը:  Համագործակցության համար շնորհակալ ենք նաև Եվրոպական միությանը, որն աջակցել է այս ֆինանսավորմանը: Այս ամենից բացի, ցանկանում եմ Ակբա բանկին շնորհավորել նաև տեղական շուկայում իր բաժնետոմսերի՝ առաջնային հրապարակային տեղաբաշխում իրականացնելու համար: Սա շատ կարևոր էր և՛ բանկի զարգացման, և՛ երկրի տնտեսության համար»,- նշել է ՎԶԵԲ-ի նախագահ Օդիլ Ռենո-Բասոն:

Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, երկրի գյուղոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը: 2021 թվականին իրականացված բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումից (IPO) հետո Ակբա բանկն ունի ավելի քան 5200 բաժնետեր: Թվային նորագույն լուծումների ներդրման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ բանկն անդադար զարգացնում է տրամադրվող ֆինանսական ծառայությունների քանակն ու որակը: Ակբան ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 63 մասնաճյուղ, համարվում է երկրի և ֆինանսական համակարգի խոշոր գործատուներից մեկը: 1992 թվականից սկսած ՎԶԵԲ-ը Հայաստանում 201 ծրագրում ներդրել է շուրջ 2 միլիարդ եվրո:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի կապիտալի շուկային անհրաժեշտ են ոչ միայն տեխնոլոգիաներ, այլև հասուն կարգավորող և ենթակառուցվածքային միջավայր․NABIX–ի հիմնադիր

Այն մասին, թե ինչպես է փոխվում ավտոմատացման մակարդակը Հայաստանի ֆինանսական հատվածում, ինչ արգելքներ են զսպում թվային ակտիվների ու տոկենացման զարգացումը, և ինչ լուծումներ կարող են դառնալ աճի հաջորդ կետը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է NABIX-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Եվա Բալասանյանը

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 16-22)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթն առանձնակի փոփոխություններ չի արձանագրել

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img