Յունիբանկն առաջատար դիրք է զբաղեցրել սպառողական վարկերի քանակով

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./ԱՌԿԱ/. 2022 թվականի արդյունքներով սպառողական վարկերի քանակով  Յունիբանկն առաջատար է: Յունիբանկը պահպանել է առաջատար դիրքերը նաև POS վարկերի քանակով և ծավալով, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Այդ ցուցանիշները դարձել են Յունիբանկի քաղաքականության օրինաչափ արդյունքը, որի համար առաջնայինն է մանրածախ ուղղության զարգացումը: Մանրածախ վարկերի պահանջարկն աճում է՝ դրանք ձեռք բերելու պայմանների բարելավման, նաև՝ բանկի կողմից իրականացված պրոմոակցիաների, այդ թվում՝ «0%, 0%, 0% +» պայմաններով վարկերի շնորհիվ։

«Մեր նպատակն է՝ օգնել այն հաճախորդներին, ում կրթության, առողջության և այլ ծառայությունների կամ անհետաձգելի կարիքների համար գումար է հարկավոր: Մարդիկ կարողանում են լուծել առաջացած դրամական խնդիրներն ու ապառիկ ձեռքբերել անհրաժեշտ ապրանքներն արդեն այսօր, ամիսներով ու տարիներով չհետաձգելով ցանկության իրականացումը: Մենք ուրախ ենք, որ գնալով ավելանում է որպես իրենց ֆինանսական օգնական՝ Յունիբանկն ընտրած մարդկանց թիվը»,- բանկի դիրքորոշումը պարզաբանում Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի և միջազգային զարգացման գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Ամենապահանջվածը սմարթֆոններ, համակարգիչներ, կենցաղային և այլ տեխնիկա ձեռքբերելու համար տրամադրվող վարկեր են: Այդ պատճառով Յունիբանկը զգալիորեն ընդլայնել է գործընկերային ցանցը: Այժմ POS-վարկերը կարելի է ձևակերպել բանկի ավելի քան 1300 գործընկեր խանութներում։ Բանկի կողմից ներդրված նորարարական տեխնոլոգիաների և արհեստական բանականության շնորհիվ՝ հաճախորդները հնարավորություն ունեն վարկը ձևակերպել արագ և փաստաթղթերի նվազագույն փաթեթով։ Արհեստական բանականությունը թույլ է տալիս արդյունավետորեն վերլուծել ռիսկերն ու հաշված րոպեների ընթացքում իրականացնել սքորինգ: Ավտոմատացված համակարգի միջոցով 2022 թվականին Յունիբանկը մշակել է ավելի քան 500 000 հայտ։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Հայաստանի կապիտալի շուկային անհրաժեշտ են ոչ միայն տեխնոլոգիաներ, այլև հասուն կարգավորող և ենթակառուցվածքային միջավայր․NABIX–ի հիմնադիր

Այն մասին, թե ինչպես է փոխվում ավտոմատացման մակարդակը Հայաստանի ֆինանսական հատվածում, ինչ արգելքներ են զսպում թվային ակտիվների ու տոկենացման զարգացումը, և ինչ լուծումներ կարող են դառնալ աճի հաջորդ կետը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է NABIX-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Եվա Բալասանյանը

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img