Թալինում հիմնադրվել է շուրջ 8 հեկտար տարածք զբաղեցնող արևային կայան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./ԱՌԿԱ/. Արևաշատ Թալինում հիմնադրվել է 5 Մվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։  Շուրջ 8 հեկտար տարածքում գործող «Թալին 2» կայանը ապահովում է տարեկան 10 մլն կՎտ էլեկտրաէներգիա, որը տրամադրվում է Հայաստանի էլեկտրական ցանցերին, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

«Թալին 2»-ը  հիմնադրել է Կարապետ Օհանյանն իր ընկերների հետ: Վերջինս պատմում է, որ երբ 4 ընկերներով ընտրում էին տեղանքը, տեղեկացան, որ Գեղարքունիքի մարզից հետո արևոտ օրերով առաջատարը հենց Արագածոտնի մարզի Թալին քաղաքն է։ Այստեղ արևը շատ է, ինչն էլ կանաչ էներգիայի արտադրման գլխավոր պայմանն է։ 

«Խելացի» կայանը կառավարվում է սմարթֆոնից և հեռահար եղանակով, որը թույլ է տալիս վերահսկել կայանի ամբողջ աշխատանքային ընթացքն ու անգամ անջատել այն։

Նորարար կայանի գործընկերն Ակբա բանկն է, որը կարևորում է ներդրումները երկրի էներգետիկ կայունության և անկախության ապահովման, կանաչ էներգետիկայի մասսայականացման գործում։

«Թալին 2»-ի  հիմնադիրները նախատեսում են կայանի տարածքում կառուցել նաև ջերմոցային, սառնարանային տնտեսություն։ Կարապետ Օհանյանն ու ընկերները ևս մեկ շինարարական նախագիծ են սկսել Դիլիջանում, որի գործընկերը ևս Ակբա բանկն է։

«Ակբա բանկի հետ ես անձամբ համագործակցում եմ 20 տարի: Երբ մենք արևային կայանի նախագիծը սկսեցինք, ի դեմս մյուս բանկերի՝ Ակբային էլ դիմեցինք, ու այնպիսի պայմաններ ստացանք, որոնք շուկայում լավագույնն էին։ Ավելին, երբ բոլորին հայտնի իրադարձությունները՝ Քովիդն ու պատերազմը եղան, տնտեսական վիճակը բերեց թանկացումների ու այս պրոյեկտի իրականացումը ևս թանակցավ, բայց Ակբան իսկական գործընկերոջ նման վարվեց, վերավարկավորեց, մեր ֆինանսական ռեսուրսներն ավելացրեց և մենք մեր նախագիծը հասցրեցինք տրամաբանական ավարտին։ Մեր հաջորդ պրոյեկտներում ևս աշխատում ենք Ակբա բանկի հետ»,- նշում է  «Թալին 2» արևային ֆոտովոլտային կայանի համահիմնադիրներից Կարապետ Օհանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Հայաստանի կապիտալի շուկային անհրաժեշտ են ոչ միայն տեխնոլոգիաներ, այլև հասուն կարգավորող և ենթակառուցվածքային միջավայր․NABIX–ի հիմնադիր

Այն մասին, թե ինչպես է փոխվում ավտոմատացման մակարդակը Հայաստանի ֆինանսական հատվածում, ինչ արգելքներ են զսպում թվային ակտիվների ու տոկենացման զարգացումը, և ինչ լուծումներ կարող են դառնալ աճի հաջորդ կետը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է NABIX-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Եվա Բալասանյանը

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img