Ռուբեն Ինջիկյանն ընտրվել է Յունիբանկի խորհրդի անդամ

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./ԱՌԿԱ/. Միջազգային փորձագետ, պրոֆեսոր և խորհրդատու Ռուբեն Ինջիկյանն ընտրվեց «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի անդամ։ Որոշումն ընդունվել է 2023 թվականի մայիսի 22-ին կայացած Յունիբանկ ԲԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Ռուբեն Ինջիկյանը Ժնևի Վեբստեր համալսարանի ադյուտանտ-պրոֆեսոր է, դասավանդում է էներգետիկա, հումք, առևտրի ֆինանսավորում և թվային տնտեսություն: Նա շուրջ 30 տարի որպես տնտեսագետ և մենեջեր՝  աշխատել է UNCTAD-ում (ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովում), և միջազգային առևտրի, ֆինանսների, էլեկտրոնային առևտրի և հումքի ոլորտներում վերլուծության, քաղաքականության խորհրդատվության և տեխնիկական աջակցության պատասխանատուն էր: UNCTAD-ում նա կազմակերպել է համաժողովներ և նախաձեռնել Տեղեկատվական տնտեսության զեկույցը և Հումքային ապրանքների համաշխարհային ֆորումը:

Նա նաև հեղինակ է մենագրության՝ հիմնված իր թեկնածուական թեզի վրա, և հեղինակավոր բիզնես ամսագրերում հրապարակված բազմաթիվ հոդվածների: Այս պահին Յունիբանկի Խորհրդի կազմում ընդգրկված են Գագիկ Զաքարյանը /նախագահ/, Գեորգի Պիսկովը, Էդուարդ Զամանյանը, Հրահատ Արզումանյանը, Վարդան Աթայանը, Ֆիլիպ Դելմոտը և Ռուբեն Ինջիկյանը:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի կապիտալի շուկային անհրաժեշտ են ոչ միայն տեխնոլոգիաներ, այլև հասուն կարգավորող և ենթակառուցվածքային միջավայր․NABIX–ի հիմնադիր

Այն մասին, թե ինչպես է փոխվում ավտոմատացման մակարդակը Հայաստանի ֆինանսական հատվածում, ինչ արգելքներ են զսպում թվային ակտիվների ու տոկենացման զարգացումը, և ինչ լուծումներ կարող են դառնալ աճի հաջորդ կետը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է NABIX-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Եվա Բալասանյանը

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img