Thu, 30 October
4.1 C
Yerevan
USD: 382.62 RUB: 4.79 EUR: 445.68 GEL: 140.96 GBP: 505.75

Հայկական MetaGait նորարարական սարքով կկատարվեն գիտական բացառիկ հետազոտություններ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./ԱՌԿԱ/. Հայկական արտադրության MetaGait-ը քայլքի իմիտացիա ստեղծելով՝  վերականգնում է  հաշմանդամություն ունեցող անձանց շարժունակությունը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Վերականգնողական սարքը վիրտուալ իրականության ակնոցով և հատուկ մշակված ծրագրով բուժառուին տեղափոխում է տարբեր միջավայրեր, որտեղ նրանք քայլում են։

MetaGait-ի հեղինակը «Քայլտեք» ընկերությունն է, որը միավորում է մի խումբ մասնագետների՝ կինեզիստների, նյարդաբանների, թերապևտների, ինժեներների, ովքեր հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար ստեղծում են նորարար սարքեր։

MetaGait սարքը ընկերության նախորդ արտադրանքի՝ «Քայլաբերի» կատարելագործված տեսակն է։

«Քայլտեք» ընկերությունը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի  հաղթողներից է։ MetaGait-ի սարքերից մեկը հիմնադրամի աջակցությամբ ձեռք է բերվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի լաբորատորիայի համար, որտեղ կատարվելու են գիտական հետազոտություններ։

«Ծրագիրն առնչվում է ոչ միայն առողջապահական, այլ նաև գիտակրթական ոլորտին։ Այստեղ դասախոսական կազմի և ուսանողների կողմից MetaGait սարքն օգտագործվում է որպես փորձարարական գիտահետազոտական սարք, որի միջոցով պետք է մշակեն մեթոդաբանություն, որն էլ հետագայում հնարավորություն կտա ավելի էֆեկտիվ իրականացնել վերականգնողական թերապիաները»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

«MetaGait-ը պատենտավորված է 157 երկրում և համարվում է նորարարություն: MetaGait-ի միջոցով հենաշարժողական խնդիրներ ունեցող անձինք հայտնվելով տարբեր միջավայրերում՝ քայլում են, տեսնում իրենց քայլվածքը։ Հիմա մենք գիտական ուսումնասիրություն ենք անում, հետազոտում ենք ուղեղի փոփոխությունները։ Սովորաբար ուղեղի շարժողական կենտրոնները ինֆորմացիա չստանալով՝ սկսում են ապաճել։ Մենք տեսողականից ինֆորմացիա ենք ուղարկում ուղեղին։ Ուսումնասիրության արդյունքում կտեսնենք՝ դրական ինչ տեղաշարժեր են լինում»,- նշում է «Քայլտեք» ընկերության հիմնադիր Դավիթ Արսենյանը։

Հեռավար վերականգնողական բուժման համար գործարկվել է նաև MetaGait-ի հավելվածը, որը ցույց է տալիս բուժառուների ցուցանիշները, վերականգնողական դինամիկան, որն էլ օգնում է ավելի արդյունավետ կազմակերպել մեթոդաբանությունն ու բուժման գործընթացը։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերը ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը: Մանրամասն՝ տեսանյութում։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Հայաստանում ներդրումային բում է․ հնարավորություններ, խոչընդոտներ և մոլորություններ

«ԱՌԿԱ» գործակալությունը Sirius Capital ներդրումային ընկերության գործադիր տնօրեն և կառավարող մասնակից Արարատ Մկրտչյանի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ ձևավորել ներդրումային պորտֆելը, Հայաստանի ընթացիկ ներդրումային միջավայրի և ներդրումների հիմնական միֆերի մասին

Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2025թ․–ի I եռամսյակում աճել է 32,4%–ով՝ մինչև 6,424մլրդ դրամ

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը, պահուստներից զատ, 2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 32.4%-ով՝ կազմելով 6.424 միլիարդ դրամ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025թ․–ի առաջին եռամսյակի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով 2025 թվականի առաջին եռամսյակի արդյունքների վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img