ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է օնլայն վարկավորում

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին այսուհետ հասանելի է սպառողական վարկերի հեռահար ձևակերպման նոր ծառայությունը, հաղորդում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

Վարկ կարելի է ստանալ՝ լրացնելով օնլայն հայտ բանկի կայքում՝ առանց մասնաճյուղ այցելելու: Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է վայրկյանների ընթացքում։

Օնլայն վարկը տրամադրվում է 1-ից մինչև 5 տարի ժամկետով, տարեկան 14․5%-18% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 19.6%-22.7%): Վարկի նվազագույն գումարը կազմում է 100 հազ․, առավելագույնը՝ 10 մլն ՀՀ դրամ:

Բանկի կայքում հեռահար եղանակով վարկ ստանալու համար անհրաժեշտ է ընտրել «Օնլայն վարկ» բաժինը և բացված էջում լրացնել անհրաժեշտ դաշտերը՝ սոցիալական քարտի համար, հեռախոսահամար, վարկի ցանկալի գումար և ժամկետ: Վարկը հասանելի է ինչպես ՎՏԲ-Հայաստան Բանկի գործող հաճախորդներին, այնպես էլ դեռևս հաճախորդ չհանդիսացող ֆիզիկական անձանց. էլեկտրոնային վարկային հայտը լրացնելու ընթացքում հաճախորդները կարող են ակնթարթորեն բացել քարտ և դառնալ բանկի հաճախորդ:

 «Սպառողական վարկերն երկրի բնակչության կողմից ամենապահանջված վարկատեսակներից են, այդ իսկ պատճառով ՎՏԲ-Հայաստան Բանկն իր թվայնացման շրջանակներում որոշել է մեկնարկել վերջիններիս օնլայն ձևակերպումը։ Մեր պրոդուկտների շարքում այս նոր ծառայությունը թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում անցնել վարկավորման գործընթացն առանց տանից դուրս գալու: Միաժամանակ մենք հոգացել ենք, որ սմարթֆոնից կամ համակարգչից վարկային հայտի լրացման գործընթացը հնարավորինս պարզ ու հասկանալի լինի օգտատերերի համար»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն:

Սպառողական վարկի հեռահար տրամադրման բոլոր փուլերում անվտանգության պահանջների պահպանման նպատակով կիրառվում է հաճախորդի կենսաչափական նույնականացում, ինչպես նաև նույնականացում SMS-ի և էլ. փոստի միջոցով:

ՎՏԲՀայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img