Յունիբանկն անգրավ բիզնես վարկի նախահաստատումն իրականացնում է հինգ րոպեում

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./ԱՌԿԱ/. Յունիբանկն ավտոմատացրել է «Միկրո էքսպրես» անգրավ բիզնես վարկի հաստատման գործընթացը, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Այսուհետ բիզնես վարկի տրամադրման վերաբերյալ նախնական որոշումը կարելի է ստանալ 5 րոպեում:  

Փոքր բիզնեսը գնալով զարգանում է, և անընդհատ առաջանում է ազատ դրամական միջոցների պահանջ: Գումարը ձեռներեցներին պետք է հիմնական և շրջանառու միջոցների համալրման, արտադրության արդիականացման և այլ բիզնես նպատակների համար: «Միկրո էքսպրես» վարկը մշակված է հատուկ նման դեպքերի համար:

«Փոքր բիզնեսի վարկավորումն ունի իր առանձնահատկությունները, որոնք մենք հաշվի ենք առել Միկրո Էքսպրես վարկատեսակում: Այդ կերպ մենք  մեծացնում ենք վարկային միջոցների հասանելիության մակարդակը փոքր բիզնեսի համար՝ էապես տնտեսելով ոչ միայն ձեռներեցների ժամանակը, այլ նաև ծախսերը», – նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Դավիթ Պետրոսյանը։

«Միկրո էքսպրես» վարկը տրամադրվում է առանց գրավի ապահովվածության, ինչը նշանակում է, որ հաճախորդը չի կատարում նոտարական, կադաստրային և գրավի ապահովագրության հետ կապված ծախսեր:

«Միկրո էքսպրես» բիզնես վարկը տրամադրվում է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով մինչև 60 ամիս ժամկետով՝ սկսած  9.5% տարեկան տոկոսադրույքից: Վարկի գումարը կազմում է մինչև 5 մլն դրամ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր (ՎԻԴԵՈ)

«Բարի գործերի քաղաք» խորագրով էր Իդրամ ընկերությունն այս տարի կազմակերպել իր ամենամյա թիմային միջոցառումը, որն առանձնանում էր իր յուրահատուկ նպատակով։

Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագ (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկի և «Հայկական Ծրագրեր» ընկերության համագործակցության շրջանակում բանկային գործարքներն ու հաշվապահությունը միավորվել են մեկ ամբողջական համակարգում

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 14–20)

Հայաստանի ֆինանսական օրակարգն այս շաբաթ ձևավորվել է դրամավարկային քաղաքականության ուղղության փոփոխության, բանկային ֆինանսավորման արժեքի, գնաճի և արժութային շուկայում տիրող իրավիճակի շուրջ

Հայկական դրամի օրը կնշվի DigiTec 2026 –ի շրջանակում՝ մասշտաբային ֆինտեխ–համաժողովի անցկացմամբ

Այս տարի Հայկական դրամի օրը նշվելու է DigiTec 2026 տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում՝ լայնամասշտաբ ֆինտեխ-համաժողովի անցկացմամբ

«ԻԿՕ Մաշիների» ՍՊԸ -ի 1.1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX-ում

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․   Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) այսօր...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img