Երազանքից դեպի նպատակ. «Օհանյան Բրենդի Կոմպանի» (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Ազգային ավանդույթների պահպանմամբ «Օհանյան Բրենդի Կոմպանի» ընկերությունը բնական մրգերից արտադրում է ալկոհոլային խմիչքներ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

«Օհանյան Բրենդի Կոմպանին» անկախ Հայաստանի առաջին ընտանեկան ընկերություններից մեկն է, հիմնադրվել է 1998թ.-ին՝ 1922թ.-ին Արցախում հիմնադրված գինու և կոնյակի կոմբինատի հիմքի վրա։

Արտադրության հիմնադիրը ցանկանում էր աշխարհին պատմել Արցախի մասին. արտադրությունը սկսեցին Արցախի խորհրդանիշ թթից և շարունակեցին արտադրել նաև այլ մրգային օղիներ։ Ընկերությունում ստեղծվեց մրգային օղիների հնեցման յուրահատուկ տեխնոլոգիա՝ հատուկ բաղադրատոմսով։

2018թ.-ին գործարանը սկսեց կոնյակների արտադրությունը, ընդլայնվեցին կոնյակի և մրգային սպիրտների հնեցման մառանները։

2023թ.-ին «Օհանյան Բրենդի Կոմպանին» նոր գործարան բացեց Երևանում և շարունակեց աշխատել։ Հայաստանում սկսված արտադրության գործընկերը դարձավ Ակբա Լիզինգը, որի աջակցությամբ գործարանը համալրվեց գերժամանակակից սարքավորումներով։

«Մեր ընկերությունն առաջնեկն է թունդ ալկոհոլային մրգային խմիչքների բնագավառում։ Կարելի է ասել, որ մենք ենք լոկոմոտիվը եղել, որպեսզի Հայաստանում զարգանա թունդ ալկոհոլային մրգային խմիչքների արտադրությունը։ Մեր մրգային խմիչքներն անվանվել են «Արցախ»։ Մեր ունեցած տակառներն ամբողջությամբ արցախյան կաղնուց են, մեր արտադրամասում օգտագործում ենք բացառապես Արցախի կաղնին։ Այն տալիս է հիանալի օրգանոլեպտիկ հատկություն։ Մենք արդեն Հայաստանում հիմնել ենք խաղողի այգիներ, տեղափոխել ենք նաև նուռ, խնձոր, ծիրան… Ամեն ինչ, ինչ այնտեղից հնարավոր է եղել, տեղափոխել ենք, որպեսզի մայր հողի վրա ծիլեր տան, որ շարունակվի մեր պատմությունը։ Երևանի գործարանը հիմնադրվել է 2023թ.-ին և համալրված է ժամանակակից հոսքագծերով: Վերջիններս ձեռք են բերվել Ակբա Լիզինգի հետ համագործակցության շնորհիվ։ Գործարանի հոսքագծերը նախատեսված են հատուկ մեր գործարանի համար, այդ իսկ պատճառով կարող ենք պարծենալ, որ ունենք գերժամանակակից հոսքագիծ։ Գործարանը մտածում է նաև շրջական միջավայրի մասին, դրա համար օգտագործվում են նորագույն տեխնոլոգիաներ, ինչպիսիք են արևային կայանները, էլեկտրական ամբարձիչները, ձեռքի էլեկտրական քարշակները»,- նշել է «Օհանյան Բրենդի Կոմպանի» ընկերության տնօրեն Էդվարդ Աղումյանը։

Սփյուռքում մեծ ճանաչում ունի ընկերության արտադրած հայկական առաջին օրգանիկ ցորենի օղին։ «Օհանյան Բրենդի Կոմպանի» ընկերության խմիչքներն արտահանվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ճապոնիա, Չինաստան, Ռուսաստան ու եվրոպական երկրներ։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում AI–ը կներդրվի կապիտալի շուկայի գրեթե բոլոր գործընթացներում․ փորձագետ

Հայաստանում AI-ն այսպես թե այնպես կներդրվի գրեթե բոլոր գործընթացներում։ Հարցն ավելի շուտ այն է, թե ինչից սկսել. դա կախված է ֆինանսական կազմակերպությունների կոնկրետ խնդիրներից և ընթացիկ առաջնահերթություններից, կարծում է Eleveight AI–ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 16-22)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթն առանձնակի փոփոխություններ չի արձանագրել

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img