«Տորմակ». գյուղական տուրիզմի նոր անկյունը Լոռիում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Ստեփանավանի դենդրոպարկ տանող ճանապարհին 2019-ից գործում է «Տորմակ» հյուրատունը, որը դարձել է զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը։ Գյուլագարակ գյուղի Տորմակ վանքի պատվին իր անվանումը ստացած հյուրատունը տարեցտարի աճող հյուրերի շնոհիվ ընդարձակվելու կարիք ուներ, հայտնում են Ակբա բանկի մամուլի ծառայությունից։

«Տորմակ» հյուրատունը Ակբա Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) «Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի» շահառուներից է: Տրամադրված դրամաշնորհի միջոցով հնարավոր դարձավ ընդլայնել հյուրատունը՝ կառուցելով երկհարկանի սենյակ։

«Երրորդ սենյակի գաղափարն առաջացավ, երբ մեզ մոտ ցանկանում էին հյուրեր գալ, բայց մեր սենյակները չէին բավարարում և մեծ թվով հաճախորդներ էինք կորցնում։ Որոշեցինք, որ անհրաժեշտ է երրորդ առանձնացված սենյակն ունենալ։ Գաղափարը վաղուց կար, բայց չգիտեմ՝ կկարողանայի՞նք այն կյանքի կոչել, եթե չլիներ Ակբա Ֆեդերացիայի և NABU-ի այս ծրագիրը։ Մեր հյուրերին առաջարկում ենք օգտվել անվճար տուրից. մեքենայով այց սարերում գտնվող ֆերմա, որտեղ կարելի է զբոսնել, վայելել հաճելի տեսարանն ու ծանոթանալ այնտեղի առօրյային»,- նշել է «Տորմակ» հյուրատան հիմնադիր Վրույր Այվազյանը։

Հյուրատան ամենաակտիվ շրջանը սոճիների փոշոտման շրջանն է. անտառներում արտադրվում են հատուկ նյութեր, որոնք չափազանց օգտակար են շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում։ «Տորմակ» հյուրատունը ընտանեկան անմիջականություն ու ձգողականություն ունի, այստեղ եկող հյուրերը յուրաքանչյուր տարի վերադառնում են:

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն զգուշացնում է «My Fin UCO» վարկային կազմակերպության ապօրինի գործունեության մասին

Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով ԿԲ-ն քաղաքացիներին հորդորում է օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից

Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ

Յունիբանկը վաղաժամկետ ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը

Սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%, նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում։

Դոլարի նկատմամբ իրանական ռիալի փոխարժեքը թարմացրել է պատմական նվազագույն ցուցանիշը

Իրանական ռիալը նվազել է ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ հասնելով նոր պատմական նվազագույն ցուցանիշի. Թեհրանի շուկայում ամերիկյան արժույթը վաճառվում էր 1 դոլարի դիմաց ավելի քան 2,5 մլն ռիալ փոխարժեքով

Յունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր

Յունիբանկն այսօր թողարկել է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով պարտատոմսեր՝ համապատասխանաբար 10,3% և 6% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img