AMX–ում երրորդ եռամսյակում իրականացված գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 129,7մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) գործարքների ընդհանուր ծավալն այս տարվա երրորդ եռամսյակում կազմել է 129 730,6 մլն դրամ։ Այս մասին են վկայում հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում այս ցուցանիշը կազմել է 111 910․1մլն դրամ, երկրորդ եռամսյակում՝ 94 769․9մլն դրամ, իսկ 2023թ․–ի տարեկան ցուցանիշը կազմել է 185 030․5մլն դրամ։

AMX –ում երրորդ եռամսյակում իրականացված գործարքների ընդհանուր ծավալում 90 459․0մլն դրամը բաժին է հասնում ռեպո–գործարքներին, 305․3մլն դրամը՝ բաժնետոմսերով գործարքներին, 26 242․6մլն դրամը՝ պետական պարտատոմսերով գործարքներին, իսկ 12 723․7մլն դրամը՝ կորպորատիվ պարտատոմսերին։

Հաշվետվության մեջ նշվում է, որ AMX-ում հաշվետու ժամանակահատվածում իրականացված գործարքների ընդհանուր թիվը կազմում է 2 292՝ առաջին եռամսյակում իրականացված 2 068–ի, երկրորդ եռամսյակում իրականացված 2 465–ի և 2023թ․–ին իրականացված 6 472–ի դիմաց։

AMX–ում ցուցակում անցած կազմակերպությունների թիվը 28 է, առաջին եռամսյակում՝ 31, երկրորդ եռամսյակում՝ 30, 2023թ․–ին՝ 23։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img