Հայաստանի բանկային համակարգը եկամտաբեր է և 2024թ․–ին աշխատել է բավականին մեծ շահութաբերությամբ․ Գալստյան

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի/ԱՌԿԱ/ Հայաստանի բանկային համակարգը, ինչպես նախկին տարիներին, այնպես էլ այս տարի բավականին եկամտաբեր էր և աշխատել է բավականին մեծ շահութաբերությամբ, հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Հիշեցնելով, որ կարգավորիչը բարձրացել է կապիտալի հակացիկլիկ բուֆերը մինչև 1,75%՝ նա ասաց, որ դա ապագայում թույլ կտա հակազդել սթրեսային սցենարներին։  

«Իրացվելիության տեսակետից ևս բանկային համակարգը գտնվում է լավ վիճակում», – ավելացրեց նա։

Հայաստանում գործում է 18 առևտրային բանկ։ Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) տվյալներով՝ բանկային համակարգի զուտ շահույթը 2024թ․–ի 9 ամսվա արդյունքում կազմել է 682մլն դոլար՝ 2023թ․–ին գրանցված 586մլն դոլարի համեմատ։ ՀԲՄ–ի կանխատեսմամբ, Հայաստանի բանկային համակարգն ունի ներուժ 2025թ․–ին 1մլրդ դոլար զուտ շահույթի ցուցանիշին հասնելու համար։

Հայկական բանկկերի հաշվետվսությունների տվյալների համաձայն, որոնք հրապարակվում են Ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշներին համապատասխան, Հայաստանի բանկերի համախառն ակտիվները սեպտեմերի վերջին կազմել են 10,144․1 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ աճը կազմել է 10.5%, իսկ երրորդ եռամսյակում՝  4.3%)։ Բանկերի վարկային ներդրումների ծավալը, բացի ռեզերվներից, կազմել է 5,758․4մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 14.5%–ով։ Համախառն պարտավորությունները 9 ամսում աճել են 9.1%–ով՝ մինչև 8,404․7մլրդ դրամ, ընդ որում հաճախորդների նկատմամբ պարտավորությունները կազմել են 5,941․0մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 7.2%–ով։ Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալի ծավալը կազմել է 1,739․4մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 17.8%–ով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img