Գաղափարից մինչև հայկական կահույքի խոշոր բիզնես. Roots Furniture (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Roots Furniture կահույքի ընտանեկան արտադրությունը, որը սպառողին առավել հայտնի է Acobian Furniture ապրանքանիշով, երկու տասնամյակից ավելի պատմություն ունի. բոլոր ավանդույթները փոխանցվել են ընկերության տնօրեն Լևոն Ստեփանյանի պապիկից, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Ընկերության արտադրությունն իրականացվում է առանց թափոնների արտանետման, ներդրված է հատուկ  փոշեհեռացմապպն համակարգ, որը գործարանի տարածքից հավաքում է թեփը և դարձնում վառելիք՝ լուծելով ջեռուցման խնդիրները:

Roots Furniture ընկերության գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ այն համալրվել է արևային վահանակներով  և հատուկ տեխնոլոգիաներով՝ ընդլայնելով և ավտոմատացնելով արտադրությունն ու զրոյացնելով հոսանքի ծախսերը։

«Տարիներ առաջ խորանալով ավտոմատացման մեջ՝ ռոբոտներ, ռոբոտաշինություն, ավտոմատացում կարողացա համադրել տրադիցիոն արտադրությունը նոր տեխնոլոգիաների հետ։ Այսպես ստեղծեցի կահույքի ավտոմատացված արտադրություն,  որը ապահովում է որակ և ինքնարժեքից ցածր գներ։ Ինդուստրիալ 4-րդ հեղափոխությունը «խելացի» սարքերի մասին է, որի մշակույթը փորձում ենք բերել Հայաստան. «խելացի» սարքերի մուտքը Հայաստան նմանատիպ արտադրամասերի միջոցով պետք է լինի։ Ակբա Լիզինգի հետ համագործակցության արդյունքում ձեռք ենք բերել նոր տեխնոլոգիաները, թափոնների վերամշակման մեծ փոշեկուլներ, ջեռոց, չորանոցներ և արևային պանելներ՝ դարձնելով արտադրությունն ավելի արագ, որակյալ և նվազագույն սխալներով։  Ակբա Լիզինգի հետ շատ հեշտ է եղել համագործակցությունը»,- նշել է Roots Furniture ընկերության տնօրեն Լևոն Ստեփանյանը։

Roots Furniture-ի արտադրանքն այժմ ներկայացված է Հայաստանի մի քանի տասնյակ խանութներում։ Այժմ ընկերությունն արտահանումներ է իրականացնում միայն Ռուսաստան, առաջիկայում ցանկանում են ընդլայնել արտահանման աշխարհագրությունը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է:

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img