Հայաստանի բանկային համակարգի շահույթը 2024թ․–ի արդյունքում ավելացել է 60,9%–ով՝ մինչև 363,1մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2024 թվականին կազմել է ավելի քան 363,1 մլրդ դրամ՝ 2023 թվականի համեմատ աճելով 60,9%-ով։ Այս մասին են վկայում հայկական բանկերի հաշվետվությունների տվյալները, որոնք հրապարակվել են Ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշներին համապատասխան։ 2024 թվականին ստացված ընդհանուր շահույթից 172,1 մլրդ. դրամը (47%) ձեռք է բերվել առաջին կիսամյակում, իսկ 191 մլրդ. դրամը (53%)՝ նախորդ տարվա երկրորդ կիսամյակում։

2024 թվականի արդյունքում Հայաստանում գործող բոլոր 17 բանկերը տարին ավարտել են շահույթով։ Նշենք, որ Հայաստանում գրանցված է 18 բանկ, որից 2 բանկը՝ Արդշինբանկը և HSBC Բանկ Հայաստանը ներկայացնում են մեկ փոխկապակցված կազմակերպություն, քանի որ 2024 թվականի նոյեմբերին Արդշինբանկը ձեռք է բերել HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի 100%-ը։

Միաժամանակ 15 բանկերի շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 80,5%-ով, իսկ երկու բանկերի շահույթը նվազել է 0,7%-ով։

Հայաստանի բանկերի ընդհանուր ակտիվները 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 11,023 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ աճը կազմել է 20,1%-ով)։ Բանկերի վարկային ներդրումների ծավալը, չհաշված զուտ պահուստները, կազմել է 6,270 մլրդ դրամ՝ տարեսկզբից ավելանալով 24,6%-ով։

Ընդհանուր պարտավորությունները 2024 թվականին աճել են 20%-ով և կազմել 9,243 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները կազմել են 6,431 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 16,6%-ով։

Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալի ծավալը կազմել է 1779,3 մլրդ դրամ՝ տարեսկզբից ավելանալով 20,5%-ով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանն ու Զարգացման ֆրանսիական գործակալությունը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

Փոխվարչապետը բարձր է գնահատել գործակալության հետ տարեկան խորհրդակցությունների ձևաչափով քննարկումների անցկացումը

ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներ

ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված պրոդուկտների շարքում ներկայացված են երեք ավանդներ՝ միջոցների տեղաբաշխման տարբեր պայմաններով

ԿԲ–ն և ԱՄՀ–ն քննարկել են մակրոտնտեսական իրավիճակն ու ֆինանսական համակարգում իրականացվող բարեփոխումները

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Ֆինանսական կրթությունը պետք է կենտրոնանա մարդկանց բարեկեցության վրա. ԿԲ նախագահ

Ֆինանսական կրթության ժամանակակից մոտեցումը պետք է դուրս գա միայն գիտելիքի փոխանցման շրջանակից և կենտրոնանա մարդկանց իրական ֆինանսական վարքագծի ու բարեկեցության վրա, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

26-ամյա անձը 3 տարի շարունակ այլ անձանց հեռախոսներով ձևակերպել էր 15 մլն դրամի վարկեր. նախաձեռնվել է քրվարույթ

Իջևան քաղաքի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ 2023 թ.-ից մինչ օրս այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 մլն դրամի վարկեր։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img