Thu, 5 March
7.1 C
Yerevan
USD: 377.86 RUB: 4.85 EUR: 439.56 GEL: 138.73 GBP: 505.50

Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ ստացած ուսանողները հանդիպեցին Բանկի տնօրենի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբեր․/ԱՌԿԱ/.   Երևանի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ, որոնք վերջին տարիներին կրթաթոշակ են ստացել Բիբլոս Բանկ Արմենիայից, Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ, ավանդույթի համաձայն, հանդիպեցին Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի հետ։

Հանդիպմանը ներկա էին ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի 1 մլն դրամի չափով կրթաթոշակ ստացած ուսանողները, ինչպես նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը։

Ուսանողները կիսվեցին կրթության հետ կապված իրենց ապագա պլաններով, որոնց իրագործմանը նպաստում է նաև անվանական կրթաթոշակը, և անկաշկանդ մթնոլորտում բարձրացրին բանկային ոլորտում կարիերան սկսելու վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերը։

Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի խոսքով՝ ԵՊՀ ուսանողների կրթության մեջ ներդրումը Բանկի ամենահաջողված նախաձեռնություններից է։

«Ուսանողները տարեցտարի ավելի հետաքրքրված են դառնում ծրագրով, և մենք հասնում ենք մեր հիմնական նպատակին․ այն է՝ կրթության հանդեպ հետաքրքրության խթանումը։ Սա երկարաժամկետ ծրագիր է, բայց արդյունքներն արդեն տեսանելի են․ աշխատանքի համար մեզ դիմում են լուսավոր, լավատեսություն ներշնչող ուսանողներ մեր իրականացրած տարբեր կրթական նախագծերից։ Հաճելի է նաև տեսնել Երևանի պետական համալսարանի և Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը ծրագրին»,- նշեց Հայկ Ստեփանյանը։

«Արդեն մի քանի տարի է՝ Երևանի պետական համալսարանը և Բիբլոս Բանկ Արմենիան բավականին ընդգրկուն և կարևոր համագործակցություն են սկսել։ Կրթաթոշակներն ուսանողներին հնարավորություն են տալիս կենտրոնանալու կրթության վրա և մտածելու իրենց կարիերայի աճի մասին։ Բիբլոս Բանկ Արմենիան այն առաջամարտիկներից էր, որ սկիզբ դրեց բուհ-բանկային ոլորտ համագործակցությանը, և մենք հույս ունենք, որ Բանկի օրինակը կհանգեցնի այլ ընկերությունների կողմից նույնպես կարևոր կրթական ծրագրերի իրականացմանը։ Նման ներդրումները հսկայածավալ հետվերադարձ են ապահովելու երկրի զարգացման  համար»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

«ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի և Բիբլոս Բանկ Արմենիայի համատեղ ծրագիրը շատ ոգևորիչ է։ Ուսանողների ընտրության հիմնական չափորոշիչը բարձր առաջադիմությունն է և հասարակական ակտիվությունը։ Նման ծրագրերով ու մեր գործընկերների աջակցությամբ մենք փորձում ենք խրախուսել այն ուսանողներին, որոնք ոչ միայն լավ են սովորում, այլև նախաձեռնողականություն են դրսևորում և ուշադիր են իրենց շուրջը տեղի ունեցողին։ Այս համագործակցությունը ռազմավարական է։ Հուսով եմ՝ Բանկի օրինակը «վարակիչ» կլինի այլ ընկերությունների համար»,- իր խոսքում նշեց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը։

Բանկի և բուհի միջև երկարամյա կրթաթոշակային ծրագիրը մեկնարկել է 2023 թ․։ Ծրագրի մեկնարկից ի վեր՝ անվանական կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել ԵՊՀ 25 ուսանողի։

Հաջորդող տարիների ընթացքում նույնպես Բիբլոս Բանկ Արմենիան կրթաթոշակներ կտրամադրի ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին։

Կրթությունը Բիբլոս Բանկ Արմենիայի առանցքային ԿՊՍ ուղղությունն է։ Բանկը ոչ միայն տրամադրում է կրթաթոշակներ, այլև ֆինանսավորում է տարբեր կրթական նախագծեր և հովանավորում կարևոր գրքերի հայերեն թարգմանությունն ու հրատարակումը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են առաջնորդները կառուցում վստահություն. Ակբա բիզնես ակումբ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2026թ.-ի առաջին Ակբա բիզնես ակումբի...

UBPay-ը և MoneyTO–ն մեկնարկում են դրամական փոխանցումներ Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա

UBPay հայաստանյան վճարային համակարգի հաճախորդներն այսուհետ կարող են դրամական փոխանցումներ կատարել Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա՝ անմիջապես ստացողների բանկային հաշիվներին

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (փետրվարի 23 – մարտի 1)

Անցած շաբաթը Հայաստանի ֆինանսական շուկայում բավականին ակտիվ էր և ներառում էր ֆինանսական կայունության ռիսկերի միջազգային գնահատականի հրապարակումը, վարկային կազմակերպությունների տարեկան ցուցանիշների բացահայտումը և AMX-ում պարտքային հատվածի զարգացումը

Գումար են կորզում. ԿԲ-ն հայտնել է իր անունից կատարված զեղծարարության դեպքերի մասին

ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել իր անունից վերջերս կատարված զեղծարարությունների վերաբերյալ

Love Is… քարտեր Յունիբանկից․ խորհրդանշական դիզայն և Փարիզ ուղևորություն շահելու հնարավորություն 

Յունիբանկը թողարկել է Love Is… բանկային քարտերի նոր շարք՝ վառ և ջերմ հիշողություններ արթնացնող դիզայնով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img