Thu, 12 February
1.1 C
Yerevan
USD: 377.51 RUB: 4.88 EUR: 449.99 GEL: 140.49 GBP: 517.38

Խնդիրը՝ հնարավորություն. անվճար կրթական ծրագիր ագրոոլորտի տնտեսվարողների համար(ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. Ակբա բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ու IPC խորհրդատվական ընկերությունը համախմբել են գյուղատնտեսական ոլորտի փորձագետներին՝ քննարկելու կլիմայական փոփոխությունների ազդեցությունն ագրոոլորտում ու դրանց հաղթահարման ժամանակակից լուծումները։ Ներկայացվել են նորարարական մոտեցումներ՝ ագրոտնտեսությունների դիմակայունությունն ու արտադրողականությունը բարձրացնելու նպատակով։

Հայաստանի ագրոոլորտում ներգրավված գործարարների, ֆերմերների ու աշխատողների համար կլիմայական փոփոխությունների ռիսկերը հնարավորությունների վերածելու նպատակով Ակբա բանկն իր ոչ ֆինանսական ծառայությունների շրջանակում, ՎԶԵԲ-ի ու IPC խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ, գործարկել է կլիմայական ռիսկերի կառավարման վերաբերյալ առցանց դասընթաց, որը շուտով կհամալրվի ևս երկու կրթական մոդուլներով։ Ուսուցումն անվճար է և հասանելի է Ակբա բանկի ոչ ֆինանսական ծառայությունների sme.acba.am հարթակում. յուրաքանչյուր անձ հնարավորություն ունի գրանցվել sme.acba.am-ում և ծանոթանալ դասընթացին։

«Բոլոր մարտահրավերները, որոնք կան գյուղատնտեսության առջև, նաև բանկի առջև կանգնած մարտահրավերներ են։  Կլիմայական խնդիրները գլոբալ են, վերաբերում են բոլոր երկրներին։ Շատ կարևոր է, որ այս խնդիրը համարենք հնարավորություն և զարգացնենք ագրոոլորտը օգտվելով նորագույն տեխնոլոգիաներից ու իննովացիոն լուծումներից, որոնք այսօր առկա են»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Ակբա բանկի, ՎԶԵԲ-ի ու IPC խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ ներդրված կրթական ծրագիրը հնարավորություն կտա ագրոոլորտում զբաղվող տնտեսվարողներին ավելի ճիշտ գյուղատնտեսություն վարել: Ոլորտում մարտահրավերները շատ են,  հիմնականում վերաբերում են գլոբալ տաքացմանը և եղանակային պայմանների փոփոխությանը։ Լինելով իրազեկ, գյուղատնտեսությամբ զբաղվող ցանկացած ֆերմեր կկարողանա ճիշտ դիրքավորում իրականացնել և ճիշտ ուղղությամբ պայքարել կլիմայական խնդիրների դեմ: Ուսուցման առաջին ծրագիրն արդեն տեղադրված է հարթակում, եկող տարվա ընթացքում կունենանք ուսուցման ևս երկու մոդուլ, որոնք կվերաբերեն կայուն գյուղատնտեսությանը։ Եկող տարվա սկզբին մենք կունենանք նաև բիզնես դասընթաց «Կայուն գյուղատնտեսություն» և «Կայուն ֆինանսներ» թեմաներով»,- նշել է Ակբա բանկի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի տնօրեն Նորիկ Նազարյանը։

«Ակբա բանկը մշտապես եղել է նորարար՝ ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Ընդամենը մի քանի շաբաթից համատեղ կներկայացնենք ևս մեկ նորարարական լուծում, որի մանրամասներն այժմ չեմ կարող բարձրաձայնել, բայց  մենք կլինենք առաջինը, որն այս լուծումը  հասանելի կդարձնի մարդկանց և բիզնեսների հատուկ խմբին: Եղանակային մարտահրավերները ավելանում են: Մենք պետք է հասկանանք, թե որոնք են առաջադեմ տեխնոլոգիաները և ինչպես կարող ենք այդ լուծումները ներդնել մեր գյուղատնտեսական բիզնեսներում՝ ավելի դիմակայուն դառնալու համար»,- նշել է ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին։

«Հիմա մեզ մոտ վիճակը երաշտային է, ինչը խնդրահարույց է, բայց հաջորդ 20-30 տարիներին ավելի դժվար է լինելու։ Ագրոէկոլոգիայի հաշվարկները մենք պետք է կատարենք 20-30 տարի առաջ նայելով: Մենք մեծ առավելություն ունենք մեր հարևան երկրներից շատերի համեմատ. ունենք դաշտավայր, նախալեռներ, լեռներ, այսինքն՝ բարձրացող գյուղատնտեսություն։ Այս գոտիականությունը մեզ հնարավորություն է տալիս, ճկունություն, դիմացկունություն։  Արտադրությունը մենք կարող ենք տեղափոխել ավելի բարձր գոտիներ, որտեղ ավելի հով է  և ջրի կարիք այդքան չկա։ Մենք այդ հնարավորությունն ունենք, իսկ դա եզակի է։ Մեր լեռները մեզ պաշտպանում են, հնարավորություն են տալիս»,- նշել է IPC խորհրդատվական ընկերության գյուղատնտեսական փորձագետ և զարգացման տնտեսագետ Արմեն Ասատրյանը։

Ակբա բանկը շարունակում է խթանել նորարարական գյուղատնտեսությունը, տեխնոլոգիական լուծումներն ու արժեշղթաների զարգացումը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հաստատվել են սպաների կողմից հիփոթեքով ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի առավելագույն արժեքը, պետական աջակցության պայմանները

Սահմանվել են սպայական կազմի զինծառայողների կողմից հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի առավելագույն արժեքը, պետական աջակցության պայմանները

Շուկայի կապիտալիզացիան հունվարին ավելացել է 6,96%–ով՝ գերազանցելով 473 մլրդ դրամը․ Հաաստանի ֆոնդային բորսա

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան 2026թ․–ի հունվարին կազմել է շուրջ 473․4 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առևտրի ծավալը աճել է 21%-ով, իսկ կապիտալիզացիան՝ 6.96%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 202 գործարք

Մարտի 5-ից կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ ստացող և վճարման եղանակի փոփոխության դիմում չներկայացրած քաղաքացիների բանկի ընտրությունը կատարվելու է ինքնաշխատ

Ապրիլի 1–ից ուժի մեջ է մտնում կենսաթոշակների և նպաստների վճարման նոր կարգ․ նախարարությունն իրազեկում է

Յունիբանկը դարձել է Հայ-բրիտանական գործարարության պալատի A-մակարդակի անդամ

Յունիբանկը միացել է Հայ-բրիտանական գործարարության պալատին (ABBC)՝ որպես A-մակարդակի անդամ

Հետվճարի ծրագրով կենսաթոշակառուներին է վերադարձվել 33,3 մլրդ դրամ. նախարար

Հետվճարի տեսքով շահառուներին վերադարձվել է 33,3 մլրդ դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img