Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերը ծավալի տեսանկյունից ունեն աճի ամենամեծ ներուժը 2026թ․–ին․ FreedomBrokerArmenia–ի տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերը ծավալի տեսանկյունից ունեն աճի ամենամեծ ներուժը 2026թ․–ին, հայտարարել է Freedom Broker Armenia–ի տնօրեն Հովակ Հովակիմյանը։

«Վերջին մի քանի տարիների միտումը կպահպանվի, և, հնարավոր է, նույնիսկ բազմապատիկ կաճի 2026 թվականին։ Մենք բազմաթիվ բանակցություններ ունենք տարբեր բիզնեսների հետ, որոնք սկսել են դիտարկել հանրային դաշտ դուրս գալու հնարավորությունը, որպեսզի իրենց բիզնեսը ներկայացնեն շատ թափանցիկ ձևաչափով։ Հայաստանի համար սա նոր մտածելակերպ է. հանրային դաշտ դուրս գալու պատրաստակամությունը հիմա ավելի շատ վերաբերում է ՏՏ-ընկերություններին, ֆինտեխ ընկերություններին, բայց նաև ավանդական բիզնեսներին», – ասել է նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

Հովակիմյանը կանխատեսում է, որ  հաջորդ տարի, հավանաբար, գործընթացները կշարժվեն դեպի կորպորատիվ պարտատոմսեր, քանի որ ավելի շատ հնարավորություններ կառաջանան, ավելի շատ ընկերություններ կդառնան հանրային և իրենց պարտատոմսերը կառաջարկեն շուկային։

«Դրամային կորպորատիվ գործիքների եկամտաբերությունը միջինը 9-11% է, իսկ պետականներինը՝ 7%։ Եկամտաբերության 2-3% տարբերությունը էական է», – պարզաբանել է նա։

Freedom Broker Armenia–ի տնօրենը կարծում է, որ կհայտնվեն նոր պրոդուկտներ, և դրանց գրավչության տեսանկյունից հայկական շուկան ավելի հետաքրքիր կդառնա ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար։

«Մեծ ներուժ կա ֆինտեխ և ՏՏ ընկերությունների IPO-ի պատրաստակամության գծով, և սա նույնպես բավականին լուրջ խթան է Հայաստանի կապիտալի շուկայի համար։ Իսկ հաշվի առնելով այն, որ արդեն կհայտնվեն կրիպտո-բրոքերներ, հնարավորություն կլինի տոկենացված ակտիվների թվայնացման համար, ինչը լրացուցիչ հնարավորություն կստեղծի կապիտալի շուկայի զարգացման համար», – ասել է նա։

Ամբողջական հարցազրույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 16-22)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթն առանձնակի փոփոխություններ չի արձանագրել

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img