Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրության մասին նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․        ՀՀ ԱԺ-ն  երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը։

Ինչպես նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, 2026 թվականի հունվարի 1-ից կակտիվանա ապահովագրական փաթեթը,իսկ  առաջին վճարման պարտավորությունը կլինի մինչև հունվարի 20-ը:

Նախարարի խոսքով՝ նոյեմբերը կհամարվի ապահովագրավճարների հաշվարկման առաջին ամիսը, քանի որ դեկտեմբերը բացառիկ ամիս է աշխատավարձերի և պարգևավճարների լրացուցիչ հաշվարկի համար։

«Մեր նպատակն է, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը  2029 թ.-ին հասանելիություն ունենա այս համակարգին և ապահովվի անհրաժեշտ  առողջապահական առաջնային ծառայություններով։ Օրենքը նախատեսում է ապահովագրական համակարգի փուլային ներդրում՝ երեք տարվա ընթացքում», – ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ ապահովագրությունը կֆինանսավորի առաջնային բուժօգնությունը, շտապ օգնությունը և ստացիոնար բուժումը։ «Ծառայությունների կոնկրետ ցանկը կհաստատվի կառավարության որոշմամբ», – հավելեց Ավանեսյանը։

Նախարարը նշեց, որ ապահովագրությունը համընդհանուր է և կներառի բոլոր ՀՀ քաղաքացիներին, սակայն այն չի ծածկի բոլորի բժշկական կարիքների ամբողջ շրջանակը։

«Այն ուղղված է հիվանդացության և մահացության հիմնական շարժիչ գործոնները հանդիսացող վիճակների և հիվանդությունների մեղմմանը, ինչպես նաև բուժման լավագույն արդյունքների ապահովմանը», – ընդգծեց Ավանեսյանը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 16-22)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթն առանձնակի փոփոխություններ չի արձանագրել

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img