ԿԲ–ն սահմանել է անկանխիկ վճարումների միջնորդավճարների առավելագույն սահմանաչափեր որոշ տնտեսվարողների համար

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի/ԱՌԿԱ/ ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը ընդունել է որոշում, որով սահմանվում են անկանխիկ գործառնությունների, մասնավորապես՝ ֆիզիկական POS տերմինալներով իրականացվող քարտային վճարումների սպասարկման միջնորդավճարների առավելագույն սահմանաչափերը՝ որոշ տնտեսվարող սուբյեկտների համար։

Ինչպես նշել են ԿԲ–ից« «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի ընդունումից հետո ֆինանսական համակարգում անկանխիկ վճարումների ծավալների էական աճին զուգահեռ և շուկայում աճող մրցակցության պայմաններում քարտային վճարումների սպասարկման միջնորդավճարները ժամանակի ընթացքում նվազել են տնտեսվարող սուբյեկտների որոշ խմբերի համար:

Սակայն, ինչպես ցույց են տալիս վերլուծությունները, տնտեսվարող սուբյեկտների առանձին խմբերի, մասնավորապես՝ փոքր իրացման շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների դեպքում, անկանխիկ վճարումների աճը չի հանգեցրել միջնորդավճարների նշանակալի նվազման:

«Ըստ այդմ, ինչպես նաև հաշվի առնելով «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ կետը, անհրաժեշտություն է առաջացել, քաղաքականության միջամտությամբ առավել նպաստավոր պայմաններ ստեղծել հատկապես փոքր տնտեսվարող սուբյեկտների սպասարկումն իրականացնելու նպատակով», – հայտարարել են ԿԲ–ից։

 Այսպիսով, մինչև 150 միլիոն ՀՀ դրամ տարեկան իրացման շրջանառություն ունեցող և սահմանված վաճառակետի տեսակի կոդերին համապատասխանող տնտեսվարող սուբյեկտների համար սահմանվել են ֆիզիկական POS տերմինալներով քարտային վճարումների սպասարկման միջնորդավճարների առավելագույն շեմեր․

  • «Արմենիան Քարդ» վճարային համակարգի քարտերով իրականացվող գործարքների դեպքում՝ առավելագույնը 0,5%,
  • Հայաստանում շրջանառության ծավալով ամենամեծ երկու միջազգային քարտային համակարգերի քարտերով իրականացվող գործարքների դեպքում՝ առավելագույնը 0,9%։

Այն տնտեսվարողների համար, որոնց POS տերմինալներով իրականացված ամսական շրջանառությունը չի գերազանցում 50,000 ՀՀ դրամը, սահմանվել են ֆիքսված առավելագույն միջնորդավճարներ՝ կախված գործունեության վայրից․

  • Երևանում՝ մինչև 4,600 ՀՀ դրամ,
  • մարզային քաղաքներում՝ մինչև 3,000 ՀՀ դրամ,
  • գյուղական բնակավայրերում՝ մինչև 1,000 ՀՀ դրամ։

Փոքր տնտեսվարող սուբյեկտների համար ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով իրականացվող գործարքների համար բանկերի միջև վճարվող միջբանկային սակագների առավելագույն չափը սահմանվել է 0,2%։

«Սահմանված առավելագույն միջնորդավճարները կիրառվելու են յուրաքանչյուր տարվա մարտի 1-ից մինչև հաջորդ տարվա փետրվարի վերջը: Այս ընթացքում նոր ստեղծված և չափանիշներին համապատասխանող տնտեսվարող սուբյեկտների համար կիրառվելու են վերոնշյալ սակագները», – հայտարարել են ԿԲ–ից։

Կենտրոնական բանկը կարևորել է փոքր և մանրածախ առևտրով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների համար վճարային ենթակառուցվածքների մատչելիությունը և շարունակում է քայլեր ձեռնարկել՝ ապահովելու մրցունակ, թափանցիկ և ներառական վճարային միջավայր Հայաստանում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 16-22)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթն առանձնակի փոփոխություններ չի արձանագրել

ԵԱԶԲ․ Հայաստանում անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025թ․–ին աճել է մինչև 5,9 մլրդ դոլար, զուտ ներհոսքը՝ 8,6%–ով

Հայաստան անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025 թվականին տարեկան կտրվածքով աճել է 2,4%-ով և հասել 5,9 մլրդ դոլարի

Հայաստանում կրիպտոակտիվների ոլորտի կարգավորումը բավականին պահպանողական է, իսկ շուկան չունի միասնական գաղափար․ Eleveight AI-ի համահիմնադիր

Հայաստանում կրիպտոակտիվների կարգավորումը կարելի է բնութագրել որպես բավականին պահպանողական, և շուկայի մասնակիցների մի մասը գտնում է, որ դա կարող է զսպել ոլորտի զարգացումը, նշել է Eleveight AI–ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը

ՀՀ ԿԲ–ն կարող է անցնել ավելի խիստ հռետորաբանության և տոկոսադրույքի բարձրացման․Freedom Broker Armenia(ԲԱՑԱՌԻԿ)

այաստանի Կենտրոնական բանկի կողմից առավել խիստ դրամավարկային հռետորաբանությանն անցնելու և կարճաժամկետ հեռանկարում տոկոսադրույքի հնարավոր բարձրացման հավանականությունը կարող է մեծանալ, հայտարարեց Freedom Broker Armenia-ի կորպորատիվ ֆինանսների բաժնի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը

Հայաստան արտերկրից իրականացված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը հունվարին աճել է մոտ 9 անգամ

Տվյալ ցուցանիշը տարեկան կտրվածքով ավելացել է շուրջ 9 անգամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img