Հայաստանում 2-3 բանկ նախատեսում է ունենալ առանձին լիցենզիա, որպեսզի կարողանան սպասարկել այդ գործարքները․ ՀԲՄ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) ղեկավար Դանիել Ազատյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է կրիպտոարժույթների շուկայում տիրող իրավիճակին և բանկային համակարգի պատրաստվածությանը:

Նա հայտնեց, որ 2-3 բանկ նախատեսում է ունենալ առանձին լիցենզիա, որպեսզի կարողանան սպասարկել այդ գործարքները։

«Մենք առաջիկա տարիներին պետք է ադապտացիայի շրջան անցնենք, կարգավորումներն ուսումնասիրենք, այդ կարգերով աշխատենք, որպեսզի տեսնենք հետագայում ինչ փոփոխություններ կարող են լինել», – ասաց Ազատյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Նրա խոսքով՝ բանկերը շատ լավ հասկանում են,  որ պետք է տեխնոլոգիական զարգացումներ լինեն, հասարակությունը, շուկան և բիզնեսները փոփոխությունների են ենթարկվելու,  և բանկերն իրենց հերթին պետք է պատրաստ լինեն այդ փոփոխություններին։

«Բանկերը պատրաստ են կրիպտոաշխարհի նորամուծություններին, գիտակցում են, որ այդ նորամուծությունները վաղ թե ուշ լինելու են, գիտակցում են նաև ռիսկերը», նշեց Ազատյանը։

ՀԲՄ ղեկավարը հավելեց, որ այս փուլում բանկերի գործունեությունը որոշակիորեն զսպված է ինչպես Կենտրոնական բանկի կողմից, այնպես էլ իրենց ներքին զսպվածության շնորհիվ, որպեսզի թույլ տան շուկայի այլ մասնակիցներին գործունեություն իրականացնել։

«Կրիպտոակտիվների մասին» օրենքը Հայաստանում ուժի մեջ է մտել 2025 թվականի հուլիսի 4-ին։ Այն սահմանում է ընկերությունների համար նվազագույն կապիտալի շեմեր և շուկա մուտք գործելու պայմաններ, հաճախորդների միջոցների պաշտպանության վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման և կրիպտոակտիվների շուկայում չարաշահումների կանխարգելման պահանջներ։

Օրենքը նախատեսում է նաև այնպիսի կարգավորման մեխանիզմներ, որոնք շուկա մուտք գործելու հնարավորություն են տալիս միայն վստահելի և թափանցիկ ընկերություններին, ինչն անհրաժեշտ նախապայման է կրիպտոակտիվներ ձեռքբերողների իրավունքները պաշտպանելու և այս շուկայի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու տեսանկյունից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 16-22)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթն առանձնակի փոփոխություններ չի արձանագրել

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img