«ԹԻՄ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում բազմաճյուղ գործունեություն ծավալող ընկերություններից մեկը՝ «Թիմ Հոլդինգ» ՓԲԸ-ն, այսօր պաշտոնապես մուտք է գործում կապիտալի շուկա՝ ցուցակելով պարտատոմսեր Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX):

Ինչպես հայտնում է բորսայի մամուլի ծառայությունը․ ընկերությունն իր կախյալ և դուստր ընկերությունների միջոցով գործունեություն է ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգային ինտեգրման, ֆինթեքի, լոգիստիկայի և էլեկտրոնային առևտրի, էներգետիկայի և շինարարության, հյուրընկալության, գինեգործության և բարձրորակ սպառողական ապրանքների մատակարարման ոլորտներում՝ ձևավորելով դիվերսիֆիկացված և երկարաժամկետ արժեք ստեղծող բիզնես պորտֆել:

Այսօր բորսայում տեղի ունեցավ ավանդական զանգի հնչեցման արարողությունը և ազդարարվեց ընկերության մուտքը կապիտալի շուկա:

Ներդրողներն արդեն փետրվարի 16-ից հնարավորություն ունեն մասնակցելու «Թիմ Հոլդինգ» ՓԲԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին` դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին։ 

«Թիմ Հոլդինգ» ՓԲԸ-ն ցուցակում է դրամային և դոլարային պարտատոմսեր՝ ընդհանուր 1,400,000,000 ՀՀ դրամ և 9,000,000 ԱՄՆ դոլար անվանական ծավալով, որոնք կընդգրկվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում։ Կցուցակվեն համապատասխանաբար 14,000 և 90,000 հատ պարտատոմս՝ 100,000 ՀՀ դրամ և 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքներով, 12% և 9% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 48 ամիս շրջանառության ժամկետով։ Այս պարտատոմսերով հնարավոր է լինելու նաև իրականացնել հասցեական առևտուր։ 

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2025 թվականի դեկտեմբերի 3-ից-29-ն ընկած ժամանակահատվածում՝ «Ֆրիդոմ ֆինանս Արմենիա» ՍՊԸ-ի միջոցով։

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է. «ԹԻՄ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ-ի մուտքը կապիտալի շուկա կարևոր և տրամաբանական շարունակություն է այն գործընթացի, որն արդեն ձևավորվում է Հայաստանում։ Նախորդ տարի խմբի դուստր ընկերություններից մեկը՝ «Տելեկոմ Արմենիա ԲԲԸ»-ն, հաջողությամբ մուտք գործեց Բորսա, ինչը նշանակալի նախադեպ դարձավ հեռահաղորդակցության և տեխնոլոգիական ոլորտի համար։ Այսօրվա թողարկումը ցույց է տալիս, որ կապիտալի շուկան կարող է դառնալ ոչ միայն առանձին ընկերությունների, այլև ամբողջ բիզնես խմբերի ռազմավարական զարգացման գործիք։

Մենք տեսնում ենք, որ բազմաոլորտ խոշոր ընկերությունները պարտատոմսերը դիտարկում են ոչ միայն որպես ֆինանսավորման միջոց, այլ որպես կառավարման, թափանցիկության և երկարաժամկետ աճի մշակույթի մաս։ Սա բարձրացնում է ներդրողների վստահությունը և ամրապնդում շուկայի ինստիտուցիոնալ հիմքերը։

Հայաստանի ֆոնդային բորսայի համար առաջնային է ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր պատասխանատու բիզնես՝ անկախ ոլորտից, կարող է արդյունավետորեն ներգրավել ֆինանսավորում և ընդլայնել իր գործունեությունը՝ ձևավորելով արժեք տնտեսության համար»։

«Թիմ ընկերությունների խումբը մուտք է գործում զարգացման նոր փուլ՝ ներդրողներին տալով իրենց խնայողություններն արդյունավետ օգտագործելու և Հայաստանում զարգացման մեծ պոտենցիալ ունեցող տեխնոլոգիական և այլ ոլորտների արդիականացմանը մասնակից դառնալու հնարավորություն։ Այսպիսով, պարտատոմսերը ձեռք բերողները նաև իրենց նշանակալի ավանդն են բերում երկրի տնտեսական զարգացմանը», – նշել է «Թիմ Հոլդինգ» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Եսայանը:

«Թիմ Հոլդինգի պարտատոմսերի ցուցակումը կարևոր քայլ է Հայաստանի կապիտալի շուկայի խորացման ուղղությամբ։ Մեզ համար կարևոր է ոչ միայն թողարկման իրականացումը, այլ նաև շուկայի նկատմամբ վստահության ձևավորումը և միջազգային պրակտիկային համահունչ ներդրումային միջավայրի զարգացումը», – նշել է «Ֆրիդոմ ֆինանս Արմենիա» ՍՊԸ-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը:

Հիմնադրված 2021 թվականին՝ «ԹԻՄ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ-ն այսօր համախմբում է ավելի քան 10 ընկերություն՝ գործունեություն ծավալելով տնտեսության ավելի քան 7 ոլորտներում և ծառայություններ մատուցելով 4 երկրներում։ 

Պարտատոմսերից ստացված միջոցները Թիմ Հոլդինգն ուղղելու է իր հիմնական ռազմավարական ուղղությունների զարգացմանը՝ ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, նորարարական լուծումների ներդրմանը, ինչպես նաև ընթացիկ նախագծերի ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը։

Բորսան նպատակ ունի խրախուսել պատասխանատու ընկերությունների մասնակցությունը կապիտալի շուկայում՝ նպաստելով հուսալի ներդրումային միջավայրի ձևավորմանը և երկարաժամկետ ֆինանսավորման հասանելիության ապահովմանը։

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img