Վաղվանից 10 հազար թոշակառուի տվյալներ ինքնաշխատ եղանակով կբաշխվեն 4 բանկերի միջև․ նախարար

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/ԱՌԿԱ/․ Վաղվանից արդեն ինքնաշխատ եղանակով մոտ 10 հազար թոշակառուների տվյալներ կբաշխվեն 4 բանկերի միջև։

Այս մասին այսօր ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը։

«Այսօր առավոտվա դրությամբ արդեն ունենք 10 հազար քաղաքացի, որ դեռևս չի ընտրել իր վճարման տարբերակը անկանխիկ ձևով։ Այսօր մեր վերջին օրն էր դա թույլ տալու կամավոր կերպով, որովհետև մեզ ժամանակ էր անհրաժեշտ մինչև ապրիլի 1-ը համակարգը՝ ամբողջությամբ անկանխիկի անցկացնելու»,-ասաց Թորոսյանը։

Նախարարը հայտնեց, որ համաձայնագրերն արդեն կնքված են 4 բանկի հետ, և շուտով կսկսվի առաքումների գործընթացը։

Թորոսյանը ընդգծեց, որ որևէ քաղաքացի զրկված չի լինելու կենսաթոշակը ստանալու իր իրավունքից, և բոլոր քաղաքացիներին առաքումներն իրականացվելու են։

Նա տեղեկացրեց, որ ներդրվել են մեխանիզմներ, որոնց համաձայն՝ եթե որևէ պատճառով առաջին առաքումը ձախողվի, ապա կկազմակերպվի երկրորդ առաքումը միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների ներկայությամբ, ինչն անհրաժեշտ կլինի այն քաղաքացիների համար, որոնք առողջական կամ այլ պատճառներով չեն կարող ինքնուրույն ստորագրել և վերցնել քարտը։

Ավելի վաղ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել էր, որ կենսաթոշակ կամ նպաստ կանխիկ եղանակով ստացող քաղաքացիները մինչև մարտի 5-ը կարող են փոխել վճարման եղանակը և ընտրել իրենց նախընտրած բանկը, հակառակ դեպքում ընտրությունը կիրականացվի ինքնաշխատ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ի՝ 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերըցուցակվելենՀայաստանիֆոնդայինբորսայում

Ներդրողները արդեն մարտի 18-ից հնարավորություն կունենան մասնակցելու «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին

Հայաստան արտերկրից իրականացված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը հունվարին աճել է մոտ 9 անգամ

Տվյալ ցուցանիշը տարեկան կտրվածքով ավելացել է շուրջ 9 անգամ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, դոլարն աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, որը ձևավորվել է Հայաստանի արժութային շուկայում 2026 թվականի մարտի 19-ի արդյունքներով, մարտի 18-ի համեմատ աճել է 0,11 կետով և կազմել 377,5 դրամ

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img