Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․/ԱՌԿԱ/․ Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը: Այս մասին հայտնում են ԱՄՆ ֆինանսների նախարարությունից։

Ինչպես նշում են գերատեսչությունից, ի պատիվ ԱՄՆ հիմնադրման 250-ամյակի, նախագահի ստորագրությունը կհայտնվի թղթադրամների վրա՝ Ֆինանսների նախարարի ստորագրության հետ մեկտեղ։ Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ գործող նախագահի անունը կհայտնվի ամերիկյան արժույթի վրա։

«Չկա ավելի հզոր միջոց մեր մեծ երկրի և նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի պատմական ձեռքբերումները ճանաչելու համար, քան նրա անունը կրող ԱՄՆ դոլարի թղթադրամները, և միանգամայն տեղին է, որ այս պատմական արժույթը թողարկվի 250-ամյակի առթիվ», – ասաց ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը:

Իր հերթին, ԱՄՆ Գանձապետ Բրենդոն Բիչը հայտարարել է, որ ամերիկյան արժույթը շարունակելու է մնալ բարգավաճման և ուժի խորհրդանիշ:

«Նախագահի հետքը պատմության մեջ՝ որպես Ամերիկայի տնտեսական վերածննդի «Ոսկե դարաշրջանի» ճարտարապետ, անհերքելի է: Նրա ստորագրությունը ամերիկյան արժույթի վրա տպելը ոչ միայն տեղին է, այլև լիովին վաստակած», –  նշել է գանձապետ Բրենդոն Բիչը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img