Հայաստանի բանկերը 2010թ.-ի 4-րդ եռամսյակում պետական պարտատոմսերում 120,6 մլրդ դրամի ներդրում են կատարել

 ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերը 2010 թ.-ի 4-րդ եռամսյակում պետական պարտատոմսերում 120,6 մլրդ դրամի ներդրում են կատարել, ինչը 16,8 տոկոսով ավելի է եռամսյակի սկզբի ցուցանիշից: Այս մասին է վկայում «ԱՌԿԱ» գործակալության՝ բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների հիման վրա անցկացրած վերլուծությունը:

Համախառն ակտիվներում պետական արժեթղթերում կատարված ներդրումների տեսակարար կշիռը հաշվետու ամսաթվին 7,7% է կազմել՝ 2010 թ.-ի չորրորդ եռամսյակի սկզբի 7,3%-ի համեմատ:

Բանկային հաշվետվության համաձայն, բոլոր արժեթղթերի համախառն պորտֆելը դեկտեմբերի 31-ի դրությամբ 124,9 մլրդ դրամ է կազմել, որից 96,7%-ը բաժին է ընկել պետական արժեթղթերին:

Ընդ որում, արժեթղթերում կատարված ներդրումների ծավալով առաջատար դիրքում է HSBC-Հայաստան բանկը՝ 23,9 մլրդ դրամ, որից շուրջ 23,89 մլրդ դրամը կամ 99,87% -ը բաժին է ընկնում պետական պարտատոմսերին: Միաժամանակ բանկի արժեթղթերի պորտֆելի 0,13%-ը կամ 31,9 մլն դրամը ոչ պետական արժեթղթերն են կազմում: 2010թ.-ի չորրորդ եռամսյակի արդյունքներով՝ HSBC-Հայաստան բանկի տոկոսային եկամուտը պարտքային արժեթղթերում կատարված ներդրումներից 1,1 մլն դրամ են կազմել կամ ողջ տոկոսային եկամտի 10%-ը:

Արժեթղթերի պորտֆելի ծավալով հաջորդը Ամերիաբանկն է (12,9 մլրդ դրամ), որի ներդրումները պետական պարտատոմսերում 98,9 տոկոս են կազմում, ոչ պետական արժեթղթերում՝ 1,1 տոկոս: 2010թ.-ին բանկի՝ պարտքային արժեթղթերում կատարված ներդրումներից ստացված տոկոսային եկամուտը 1,1 միլիարդ դրամ է կազմել կամ ողջ տոկոսային եկամտի 9,6%-ը:

Արժեթղթերում կատարած ներդրումների ծավալով բանկային համակարգի առաջատարների թվում է նաև Արմսվիսբանկը՝ 12,7 մլրդ դրամ (որից 95,8% բաժին է ընկնում պետական արժեթղթերին, իսկ 4,2 տոկոսը՝ ոչ պետական արժեթղթերին):

2010թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ՝ 407 մասնաճյուղով: ($1 – 364,82 դրամ): –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img