Գնաճը Հայաստանում մայիսին, 2010 թվականի մայիսի համեմատ, 9 տոկոս է կազմել. վիճակագրություն

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Գնաճը Հայաստանում մայիսին, անցյալ տարվա մայիսի համեմատ, կազմել է 9 տոկոս, ինչը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքները և ծխախոտը) 14,7-տոկոսանոց  և ծառայությունների ոլորտի սակագների 2,5 տոկոսանոց աճով, հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, 2010 թվականի մայիսի համեմատ ընթացիկ տարվա մայիսին ոչ պարենային ապրանքների գներն աճել են 2,4 տոկոսով։

2011 թվականի հունվար-մայիսին, 2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ, պարենային գների ինդեքսը կազմել է 110,2 տոկոս, այդ թվում՝ պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքները և ծխախոտը) ինդեքսը կազմել է 115 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 103,1 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտի սակագներինը՝  105,4 տոկոս։

Հունվար-մայիսին սպառողական գների միջին ամսական աճը կազմել է 0,98 տոկոս, ինչը 0,06 տ.կ.-ով բարձր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (1,04 տոկոս)։

Միաժամանակ մայիսին, ապրիլի համեմատ, սպառողական գների ինդեքսը չի փոխվել։ Հաշվետու ժամանակահատվածում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքները և ծխախոտը) գները նույնպես մնացել են անփոփոխ, ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0,5 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտի սակագները կրճատվել են 0,1 տոկոսով։

Ինչպես հայտնում է վիճակագրական ծառայությունը, մայիսին, ապրիլի համեմատ, երկրի հետազոտվող 6 քաղաքներում սպառողական գներն աճել են 0,1-0,7 տոկոսով, մյուս երեքում կրճատվել են 0,2 տոկոսով, և երկու քաղաքներում՝ մնացել նույն մակարդակում։ Միաժամանակ մայրաքաղաքում սպառողական գները կրճատվել են 0,1 տոկոսով։

Պետբյուջեի համաձայն, 2011 թ.-ի վերջին Հայաստանում գնաճը ծրագրված է 4 տոկոսի մակարդակում ((±1,5%):-0-

(%)

2011թ. մայիս

2011 մայիս 2010 թ. դեկտեմբերի համեմատ մայիս 2010թ. մայիսի համեմատ 2011թ. հունվար-2010թ. հունվար 2011մայիս 2011թ. ապրիլի համեմատ
Սպառողական գների ինդեքս, ընդամենը

105.0

109.0

110.2

100.0

Սպառողական ապրանքներ

106.1

111.9

112.3

100.1

Պարենային ապրանքներ

108.0

116.2

116.5

100.0

Ոգելից խմիչքներ, ծխախոտ

100.2

100.4

100.7

100.0

Ոչ պարենային ապրանքներ

102.0

102.4

103.1

100.5

Ծառայություններ

102.3

102.5

105.4

99.9

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Հայաստան արտերկրից իրականացված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը հունվարին աճել է մոտ 9 անգամ

Տվյալ ցուցանիշը տարեկան կտրվածքով ավելացել է շուրջ 9 անգամ

Հայաստանի կապիտալի շուկային անհրաժեշտ են ոչ միայն տեխնոլոգիաներ, այլև հասուն կարգավորող և ենթակառուցվածքային միջավայր․NABIX–ի հիմնադիր

Այն մասին, թե ինչպես է փոխվում ավտոմատացման մակարդակը Հայաստանի ֆինանսական հատվածում, ինչ արգելքներ են զսպում թվային ակտիվների ու տոկենացման զարգացումը, և ինչ լուծումներ կարող են դառնալ աճի հաջորդ կետը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է NABIX-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Եվա Բալասանյանը

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img