Sat, 1 February
2.1 C
Yerevan
USD: 397.35 RUB: 4.04 EUR: 412.25 GEL: 139.06 GBP: 493.31
spot_img

Մետաղների շուկա. ոսկու և պղնձի շուկաներում փոփոխականության աճ է հնարավոր

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ոսկու արժեքի մրցարշավի՝ ընթացիկ տարվա հուլիսին մեկնարկած նոր շրջապտույտն առաջին անգամ դանդաղել է անցած շաբաթվա ընթացքում։ Դա տեղի է ունեցել՝ չնայած անցած երեքշաբթի ոսկին  նոր պատմական առավելագույնի էր հասել՝ 1609,55 ԱՄՆ դոլար՝  տրոյական մեկ ունցիայի դիմաց՝ եվրագոտու պարտքային ճգնաժամի հանդեպ պահպանվող անորոշության և ԱՄՆ-ի փոխառության ծայրագույն մակարդակի շուրջ ընթացող շարունակական բանավեճերի ֆոնի ներքո։

Սակայն ավելի ուշ ոսկին ճնշման տակ հայտնվեց՝ նահանջելով ձեռքբերած առավելագույնից։ Եվրագոտու պարտքային խնդիրների լուծման  առաջընթացը, որը ձեռք էր բերվել հինգշաբթի՝ հուլիսի 21-ին, ԵՄ արտակարգ գագաթնաժողովի ժամանակ, թուլացրեց ոսկու պահանջարկը։ Եվրագոտու առաջնորդները պայմանավորվեցին Հունաստանին 109 մլրդ եվրոյի չափով օգնության նոր փաթեթ տրամադրելու և Հունաստանի, Պորտուգալիայի և Իռլանդիայի օգնության ֆոնդը բարեփոխելու շուրջ:

Բարեփոխումների ընթացքում պետք է երկարացվեն փոխառությունների մարման ժամկետները և իջեցվեն վարկերի տոկոսադրույքները մեծ պարտք ունեցող երկրների համար։ Ի օգնություն Հունաստանին՝ մասնավոր հատվածի ներդրումը  կկազմի 37 մլրդ եվրո։ Միաժամանակ ոսկու գների իջեցումն ուղեկցվում էր պարտատոմսերի եվրոպական շուկաներում տրամադրության բարելավմամբ, որտեղ Հունաստանի, Իսպանիայի և Իտալիայի պետական պարտատոմսերի եկամտաբերությունները զիջում էին ձեռքբերված մաքսիմումներին։

Այնուհանդերձ, ուրբաթ՝ հուլիսի 22-ին, ոսկին կարողացավ վերականգնել  դիրքերը, երբ Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատեց ԱՄՆ վարկանիշի իջեցման հավանականությունը, իսկ Սպիտակ Տան ներկայացուցիչը տեղեկացրեց, որ Կոնգրեսում ամերիկյան պետական պարտքի չափի ավելացման շուրջ դեռ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Արդյունքում՝ նախորդ հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում ոսկու գինն աճեց 0,48 տոկոսով՝ հասնելով մեկ տրոյական ունցիայի դիմաց 1600,97 ԱՄՆ  դոլարի։

Այս շաբաթ ոսկու դինամիկան հիմնականում կսահմանվի ԱՄՆ-ի և եվրագոտու մակրոտնտեսական լուրերով։
Ըստ ԱՄՆ-ում հեռարձակվող լուրերի, շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն սպառողական վստահությունը հուլիսի ընթացքում, երկրորդ եռամսյակի ընթացքում ՀՆԱ-ի ծավալի փոփոխման կանխատեսվող տվյալները, բնակարանի շուկայի հունիսյան թվերը, ինչպես նաև հուլիսի ընթացքում Չիկագոյի գործնական ակտիվության ցուցիչի տվյալները։ Եվրագոտու լուրերից պետք է ընդգծել սպառողական գների նախնական տվյալները հուլիսի համար։

Չնայած դեղին մետաղի առաջացած միտումների դանդաղեցմանը, այն դեռ շարունակում է մնալ շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում՝ որպես գնաճից և տնտեսական կատակլիզմներից ռիսկերն ապահովագրելու ակտիվ-ապաստարան: Ըստ մեր գնահատականների, արդյունաբերական և ներդրումային կայուն պահանջարկի, ԱՄՆ պարտքային խնդիրների հանդեպ լարվածության ֆոնի ներքո ոսկու միջնաժամկետ հեռանկարները շարունակում են չափավոր դրական մնալ։

Միաժամանակ եվրագոտու պարտքային խնդիրների հանդեպ առաջացած լավատեսության և ԱՄՆ պետական պարտքի վերին նշաձողի առումով շարունակվող քննարկումների կապակցությամբ, առաջիկա շաբաթվա ընթացքում ոսկու փոփոխականության մեծացում է հնարավոր։ Իր հիմնական մրցակիցների հանդեպ ԱՄՆ դոլարի արժեքի նվազումը կօգնի ոսկու գնանշմանն առաջիկա հինգ առևտրային օրերի ընթացքում։ Հաջորդ շաբաթ ոսկու գինը հավանաբար կգտնվի մեկ տրոյական ունցիայի դիմաց 1590,0 – 1630,0 ԱՄՆ դոլարի դիապազոնում։

Նախորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքը 0,23 տոկոսով իջել է և հասել մեկ ֆունտի դիմաց 4,4045 ԱՄՆ դոլարի։  Կարմիր մետաղի արժեքի աճի համար զսպող գործոն է դարձել Չինաստանից ստացված բացասական վիճակագրությունը և Լոնդոնի մետաղների բորսայի (ԼՄԲ) ակտիվի աճող բորսային պաշարները։
Չինաստանի անբարենպաստ մակրոտնտեսական վիճակագրությունը կարմիր մետաղի արժեքի նվազման հիմնական գործոնն է դարձել։ Չինաստանում պղնձի ներմուծման տվյալները, որոնք հրապարակվել են հինգշաբթի՝ հուլիսի 21-ին, կրճատում են ցուցադրել։ Այսպիսով, հունիսի ընթացքում զտած պղնձի ներմուծումը Չինաստան, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 16 տոկոսով՝ հասնելով 178,64 հազար տոննայի։

Մենք ենթադրում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում ֆյուչերսային շուկայում պղնձի գնանշումները կարող են շարունակել իրենց աճը ԵՄ գագաթնաժողովից հետո առաջացած հունական պարտքային խնդիրների լուծման հեռանկարների և այս մետաղի համաշխարհային զուտ պահանջարկի աճի ֆոնի ներքո։
Առաջիկա շաբաթվա ընթացքում պղնձի արժեքը հիմնականում կորոշվի ԱՄՆ-ից և Եվրոպայից ստացվող տնտեսական լուրերով: Եթե ԱՄՆ-ի անշարժ գույքի շուկայի հունիսյան տվյալները կանխատեսվածից ավելի լավ լինեն, ապա պղնձի արժեքը կշարունակի աճել: Այս շաբաթ պղնձի համար դրական ֆոն են մնում նավթի բարձր գները:

Սակայն ամերիկյան տնտեսության դանդաղեցման մտավախությունների կամ ԱՄՆ-ից եկող բացասական մակրոտնտեսական տվյալների ֆոնի ներքո ամերիկյան արտարժույթի փոխարժեքի աճի վերսկսման դեպքում պղնձի գնանշումները կարող են նվազել։  Այս շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքի տատանման ենթադրվող դիապազոնը պղնձի մեկ ֆունտի դիմաց 4,30–4,50 ԱՄՆ դոլարն է:

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ
-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Տնտեսությունն աշխատում է՝ առաջ անցնելով պաշտոնական կանխատեսումներից

Հայաստանի տնտեսության դանդաղ, սակայն հստակ վերականգնման վերաբերյալ պաշտոնական կանխատեսումները սկսում են հաստատվել:

Հայաստանի առևտրային բանկերի վարկերն ու ավանդները նոյեմբերին ավելացել են հիմնականում դրամային միջոցների հաշվին․ ՀԲ

Հայաստանի առևտրային բանկերի ավանդները 2024 թվականի նոյեմբերին ամսվա կտրվածքով աճել են 2,3%-ով, իսկ վարկերը՝ ամսվա ընթացքում 2,6%-ով

Հայաստանում 2025–2026թթ․–ին գնաճը կկազմի միջինը 3,3%․ Fitch

2024 թվականին գնաճը կազմել է ՀՆԱ-ի միջինը 0,3%-ը՝ մասամբ պայմանավորված բազային էֆեկտներով, պարենային ապրանքների գներով և հիմնական գնաճի զրոյական աճով

Fitch-ը կրկին անփոփոխ է թողել Հայաստանի վարկանիշը՝ «BB-» մակարդակում, կանխատեսումը՝ «Կայուն»

2024 թվականի հուլիսին Fitch Ratings-ը նույնպես թողել է Հայաստանի արտարժույթի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը անփոփոխ՝ «BB-»՝ «Կայուն» կանխատեսմամբ

ՀՀ–ում ՎԶԵԲ–ի ներդրումները 2024թ․–ին կազմել են աննախադեպ 396մլն եվրո

2024 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանում իրականացրել է 396 միլիոն եվրոյի ներդրում 19 նախագծերի շրջանակներում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img