Հայաստանում ավանդների տոկոսադրույքները հունվարին կրճատվել են միջինը 0,4 տ.կ.-ով և կազմել 8,4 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ավանդների միջին տոկոսադրույքը հունվարին, անցյալ ամսվա համեմատ, կրճատվել է 0,4 տ.կ.-ով և հասել 8,4 տոկոս մակարդակի, նշվում է ՀՀ ԿԲ կայքում տեղադրված տեղեկատվության մեջ:

ԿԲ տվյալների համաձայն` դրամով իրականացված կարճաժամկետ ավանդների միջին տոկոսադրույքը հունվարին կազմել է 10,15 տոկոս՝ դեկտեմբերի համեմատ կրճատվելով միջինը 1 տ.կ.-ով:

Միաժամանակ արտարժութով իրականացված կարճաժամկետ ավանդների տոկոսադրույքը կազմել է 5,45 տոկոս՝ միջինը 0,65 տ.կ.-ով անկում գրանցելով:

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում դրամով երկարաժամկետ ավանդների միջին տոկոսադրույքը կազմել է 10,15 տոկոս՝ կրճատվելով 0,7 տ.կ.-ով, իսկ արտարժույթով ավանդներինը՝ 7,8 տոկոս՝ կրճատվելով 0,05 տ.կ.-ով ($1- 388,67 դրամ): –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img