Դոլարը թանկացել է եվրոյի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Դոլարի փոխարժեքը եվրոյի նկատմամբ չորեքշաբթի կայացած առուվաճառքի ավարտին աճել է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում ԱՄՆ ՀՆԱ-ի դինամիկայի երկրորդ գնահատականի հրապարակումների, ինչպես նաև ԴՊՀ-ի կողմից երկրի տնտեսության դրության մասին արված նորացված ամփոփագրի հիման վրա, վկայում են առուվաճառքների տվյալները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Առևտրային նստաշրջանի ավարտին դոլարի փոխարժեքը եվրոյի նկատմամբ ամրապնդվել է մինչև 1,2530 դոլար եվրոյի դիմաց` երեքշաբթի գրանցված 1,2565 դոլարի փոխարեն: Ճապոնական արժույթի նկատմամբ դոլարի փոխարժեքը աճել է  մեկ դոլարի դիմաց մինչև 78,72 իեն` նախորդ առուվաճառքի ավարտին 78,51 իենի դիմաց: Դոլարի փոխարժեքն ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ աճել է 81,33 կետից մինչև 81,55  կետ` երեքշաբթի օրվա առուվաճառքի փակման պահին:

ԱՄՆ առտրի նախարարության տնտեսական վերլուծության գրասենյակը նախօրեին հրապարակել է ապրիլ-հունիս ամիսներին երկրի ՀՆԱ-ի աճի երկրորդ գնահատականը, որի համաձայն տնտեսությունն ավելացել է 1,7 տոկոսով՝ առաջին եռամսյակի 2 տոկոսանոց աճից հետո: Տվյալները 1,5 տոկոսով ավելի լավ են գտնվել նախնական գնահատականից և համընկել են վերլուծաբանների կանխատեսումների հետ:

Սպասվածից լավ են եղել հուլիսին ԱՄՆ երկրորդական շուկայում տների վաճառքի չավարտված գործարքների ծավալի տվյալները, որը 2,4 տոկոսանոց աճ է ցուցադրել՝ հունիսի համեմատ: Վերլուծաբանները ենթադրում էին, որ վաճառքներն ավելացել են 1 տոկոսով՝ նախորդ ամսվա 1,4 տոկոսանոց անկումից հետո: 2010թ.-ի ապրիլից ի վեր ցուցանիշն ամենաբարձրն է եղել:

«Տվյալներն անշարժ գույքի շուկայի իրավիճակի բարելավման ևս մեկ վկայությունն են»,- կարծում է BTIG գլխավոր ռազմավար Դեն Գրինհաուսը (Dan Greenhaus), որի խոսքը մեջբերում է MarketWatch գործակալությունը:

Անշարժ գույքի հատվածի դրական դինամիկայի հաստատումն են դարձել ԴՊՀ-ի հրապարակած տվյալները, որոնց համաձայն կարգավորիչի կողմից երկրի բոլոր 12 օկրուգները հայտնել են ցուցանիշների բարելավման մասին. բնակելի անշարժ գույքի և շինարարության վաճառքների ծավալների, ինչպես նաև բնակելի անշարժ գույքի գների աճի մասին: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img