ՎՏԲ-Հայաստան բանկն իր հաճախորդներին դրամային ավանդի նախատոնական ակցիա է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամանորյա տոների նախաշեմին ՎՏԲ-Հայաստան Բանկը նախապատրաստել է հերթական նվերը ավանդատուներին, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

«Միայն դեկտեմբերի 12-ին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռում Հայաստանի բնակչությանը ՀՀ դրամով ավանդ ձևակերպել մինչև 14.6% տոկոսադրույքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ակցիայի օրը բոլոր ավանդատուների համար գործում են հետևյալ պայմանները` ավանդի ներդրման նվազագույն գումարը` 12 000 դրամ, ավանդի ժամկետը ինքնուրույն որոշում է ավանդատուն` 31 օրից մինչև 365 օր; ավանդի տոկոսները վճարվում են ժամկետի ավարտին, 1 000 000 դրամ և ավելի գումար ներդնելիս բոլոր ավանդատուները կստանան նվեր Visa Gold վճարային քարտ:

Այս նախատոնական ավանդային ակցիայի մասնակից դառնալ և եկամտաբեր ավանդ ձևակերպել կարող է յուրաքանչյուր ցանկացող:

Բացի տվյալ ակցիայից ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է գրավիչ տոկոսադրույքներով ավանդների լայն ընտրանի:

Ակցիայի մասին լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ՝ այցելելով բանկի մասնաճյուղ, www.vtb.am կայքից կամ բանկի 87-87 տեղեկատուից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկայում բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 69 մասնաճյուղ։ –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Դոլարի և եվրոյի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին աճել է․ ԿԲ

2026 թ․-ի մայիսի 18-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մայիսի 15-ի համեմատ նվազել է 0.19 կետով՝ կազմելով 368.04 դրամ։

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի մայիսի 19-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի մայիսի 19-ին մայիսի 18-ի համեմատ աճել է 0.17 կետով՝ հասնելով 368.21 դրամի։

«Նովոստի-Արմենիա» գործակալության կայքում գործարկվել է ԽԱՂԵՐ  նոր բաժինը

«Նովոստի-Արմենիա» գործակալության կայքում (Newsarmenia.am) գործարկվել է նոր թվային բաժին՝ ԽԱՂԵՐ։ Նոր նախագիծը միավորում է տարբեր ժանրերի հանրահայտ խաղեր և ուղղված է օգտատերերի ծառայությունների ընդլայնմանն ու լսարանի ներգրավվածության բարձրացմանը

ԼԻԳԱ Ինշուրանսը նշում է 18-ամյակը և հայտարարում է զարգացման նոր փուլի և բրենդային ինքնության թարմացման մասին

ԼԻԳԱ Ինշուրանսը հայտարարում է ընկերության բրենդային ինքնության թարմացման մասին, որը պայմանավորված է ընկերության զարգացման նոր փուլով և միջազգային ինտեգրման գործընթացով

Ակբա բանկը և ԷՖԵՍ-ը Հայաստանում եզակի ծառայություն են գործարկել (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը և ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը ներկայացրել են Հայաստանում եզակի ծառայություն՝ հաշիվների ապահովագրություն, որը հատուցում է կիբեռզեղծարարության հետևանքով հաճախորդների քարտերի կամ հաշիվների գումարների կորուստը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img