ԱՄՆ բորսաներն աճել են տնտեսության խթանման շարունակության հույսերի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ֆոնդային ցուցիչներն աճել են ԴՊՀ–ի կողմից տնտեսության խթանման` երկրի արդյունաբերական արտադրության ծավալի անկման վիճակագրական թույլ տվյալներից բխած քայլերի իրագործման շարունակության հետ ներդրողների հույսերի ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Dow Jones արդյունաբերական ցուցին աճել է 0.4 տոկոսով և կազմել 15275,69 կետ։ Բարձր տեխնոլոգիական NASDAQ–ն ավելացրել է 0.26 տոկոս և կազմել 3471,62 կետ։  S&P 500 լայն շուկայի ցուցիչը ավելացել է 0.51 տոկոսով` մինչև 1658,78 կետ։

ԴՊՀ–ն հայտնել էր ԱՄՆ–ում 0.5 տոկոսով արդյունաբերական արտադրության ծավալի անկման մասին, մինչդեռ վերլուծաբաններն ակնկալում էին 0.2 տոկոսի անկում։ Առքուվաճառքի մասնակիցներն ուշադրություն են դարձրել նաև ԱՄՆ–ի արտադրողների գների տվյալներին, որոնք ապրիլին մարտի համեմատ նվազել են վերջին երեք տարիներին ամենաարագ տեմպերով (0,7%–ով)` 0,6%–ի նվազման կանխատեսման դեպքում։

Կանխատեսվածից բացասական է նաև Նյու Յորքի մշակող արդյունաբերության գործարար ակտիվության ցուցիչի վիճակագրությունը, մայիսին ցուցիչը նվազել է մինչև բացասական ցուցանիշը և կազմել է մինուս 1.43 կետ` ապրիլի 3.05 կետի դիմաց։ Փորձագետները կարծում էին, որ ցուցանիշը, հակառակը, աճել է մինչև 4 կետ։

Փորձագետները շտկում են ակնկալում ցուցիչների` մինչև իրենց պատմական առավելագույն արժեքների բուռն աճից հետո` աշխարհի բոլոր կենտրոնական բանկերի կողմից տնտեսության խթանման քաղաքականության իրագործումը շարունակելու ֆոնին։ «Ես իսկապես կարծում եմ, որ դուրսգրումը ներկայում արդարացված է, և շուտով մենք դա կտեսնենք, և որքան շուտ, այնքան լավ»,– կարծում է Hinsdale Associates–ի ներդրումների տնօրեն Էնդրյու Ֆիցպատրիկը (Andrew Fitzpatrick), ում խոսքն է մեջբերում MarketWatch գործակալությունը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

Հայաստանում AI–ը կներդրվի կապիտալի շուկայի գրեթե բոլոր գործընթացներում․ փորձագետ

Հայաստանում AI-ն այսպես թե այնպես կներդրվի գրեթե բոլոր գործընթացներում։ Հարցն ավելի շուտ այն է, թե ինչից սկսել. դա կախված է ֆինանսական կազմակերպությունների կոնկրետ խնդիրներից և ընթացիկ առաջնահերթություններից, կարծում է Eleveight AI–ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img