Հայաստանի արտաքին պարտքն առաջին կիսամյակում կրճատվել է 4,5%–ով` հասնելով 3713.5 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին պետական պարտքը 2013 թվականի առաջին կիսամյակում կրճատվել է 4,5 տոկոսով և կազմել է 3713.5 մլն դոլար, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի «Ֆինանսական կայունությունը 2013 թվականի առաջին կիսամյակում» զեկույցում։

Միաժամանակ, պետպարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նույն ժամանակահատվածում կազմել է 37.3 տոկոս, ինչը զիջում է նախորդ տարվա նույն ցուցանիշին։

Ինչպես նշվում է ԿԲ հաշվետվությունում, բոլոր արտոնյալ վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր պարտքի համախառն ծավալում կազմել է 55.6 տոկոս, իսկ լողացող փոխարժեքով վարկերի մասնաբաժինը` 34.4 տոկոս։

Կենտրոնական բանկի հաշվետվության համաձայն, 2013 թվականի առաջին կիսամյակում հարկային վարչարարության բարելավման արդյունքում բյուջեի կատարման դրական դինամիկա է նկատվել։ Այսպես, ԱՎԾ տվյալներով, պետբյուջեի եկամուտները հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել են 20.4 տոկոսով` կազմելով 505 293.2 մլն դրամ, և 100.6 տոկոսով ապահովել են կառավարության ծրագրի կատարումը 2013 թվականի առաջին կիսամյակում։

Աճի այս տեմպերը պայմանավորված են հարկային եկամուտների բարձր աճով` 21.1 տոկոսով (առավելապես ԱԱՀ գծով)։

Միաժամանակ ծախսերն ավելացել են մոտ 8 տոկոսով` կազմելով 450093.3 մլն դրամ, ինչի հետևանքով ձևավորվել է 47199.9 մլն դրամի հավելուրդ, ինչը հիմնականում կապված է եղել տնտեսության, կատարվող ծրագրերի ժամկետների և ծավալների փոփոխության հետ։ Արդյունքում հավելուրդը կազմել է ՀՆԱ–ի 1.2 տոկոսը։

ԿԲ–ի գնահատականով, 2013 թվականի առաջին կիսամյակը, հատկապես դրա երկրորդ կեսը, աչքի է ընկել գնաճային բարձր միջավայրով, ինչը պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտի զարգացումներով և որոշ ծառայությունների գների աճով։ Արդյունքում` հունիսին 12–ամսյա գնաճը կազմել է 6.5 տոկոս։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, դոլարն աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, որը ձևավորվել է Հայաստանի արժութային շուկայում 2026 թվականի մարտի 19-ի արդյունքներով, մարտի 18-ի համեմատ աճել է 0,11 կետով և կազմել 377,5 դրամ

Հայաստանում կրիպտոակտիվների ոլորտի կարգավորումը բավականին պահպանողական է, իսկ շուկան չունի միասնական գաղափար․ Eleveight AI-ի համահիմնադիր

Հայաստանում կրիպտոակտիվների կարգավորումը կարելի է բնութագրել որպես բավականին պահպանողական, և շուկայի մասնակիցների մի մասը գտնում է, որ դա կարող է զսպել ոլորտի զարգացումը, նշել է Eleveight AI–ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 16-22)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթն առանձնակի փոփոխություններ չի արձանագրել

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img