ՌԴ–ում ազգային կողմնորոշում ունեցող բիզնեսը արտոնություններ և զեղչեր կունենա

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Պետական դումայում առաջարկում են իրավական հիմքեր մշակել ազգային բիզնեսի կարգավիճակ տրամադրելու համար։ «Ռուսաստանի Դաշնությունում ազգային բիզնեսի կարգավիճակի մասին» դաշնային օրենքի նախագիծն ուղղվել է ստորին պալատի քննարկմանը։ Փաստաթղթի նպատակն «ազգային կողմնորոշում ունեցող բիզնեսի» համար պետական երաշխիքներ ապահովելն է։

Օրինագծի տեքստի համաձայն, Ռուսաստանում առաջարկվում է «ազգային բիզնեսի» պետական ռեեստր ստեղծել։ Ռեեստրում չեն կարող հայտնվել այն իրավաբանական անձինք, որոնց արտասահմանյան մասնակցության բաժնեմասը կգերազանցի կանոնադիր կապիտալի 10 տոկոսը, ինչպես նաև այն ընկերությունները, որոնց նկատմամբ սահմանված է «այլ տեսակի վերահսկողություն օտարերկրացի ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից»։

«Հաշվի առնելով օրինագծով առաջարկվող ազգային բիզնեսի կարգավիճակով օժտված սուբյեկտների օժանդակության քայլերի համակարգը` ազգային բիզնեսի կարգավիճակի հաստատման մեխանիզմը հատուկ պետական ռեեստրի ներդրման միջոցով առավել արդյունավետ է, այդ թվում` պետական աջակցության նպատակային բնույթի տեսանկյունից»,– նշվում է օրինագծի պարզաբանող գրության մեջ։

Որպես ազգային բիզնեսի կարգավիճակով օժտված սուբյեկտների օժանդակության քայլեր առաջարկվում են հատուկ արտոնյալ հարկային ռեժիմի կիրառում, վարկավորման ժամանակ տոկոսադրույքների չափի սահմանափակումների սահմանում, սուբսիդավորման հատկացում դաշնային բյուջեի միջոցների հաշվին վարկերի և լիզինգային վճարումների տոկոսների մարման ծախսերի մի մասը փոխհատուցելու նպատակով, պետական և մունիցիպալ երաշխիքների տրամադրում։

Բացի այդ, ազգային բիզնեսին առաջարկվում է առավելությունների իրավունք տրամադրել պետական գույքի, ինչպես նաև հողատարածքների սեփականաշնորհման և վարձակալության պայմանագրերի ստորագրման ժամանակ։ Ազգային բիզնեսի կարգավիճակ ունեցողները կարող են նաև բնական մենաշնորհներից սակագների զեղչեր ստանալ։

Ազգային բիզնեսի օժանդակության գերակա ուղղությունները, ինչպես նաև օժանդակության քայլերի գնահատման և իրագործման արդյունավետության չափանիշները կսահմանվեն ՌԴ կառավարության կողմից, ինչպես և ազգային բիզնեսի պետական միասնական ռեեստրի կարգը և ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտներին առաջադրվող պահանջները։

Հստակեցվում է, որ իրավաբանական այն անձանց նկատմամբ, որոնց մասին տեղեկություններ չկան ռեեստրում, ոչ միայն դադարեցվում են աջակցության միջոցները, այլ նաև նախատեսվում է ավելի վաղ որպես պետական աջակցություն փոխանցված միջոցների և գույքի վերադարձի մեխանիզմ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 16-22)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթն առանձնակի փոփոխություններ չի արձանագրել

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img