ՌԴ ԿԲ–ն կրկին բարձրացրել է արժութային միջակայքի շեմը

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի բանկը միանգամից 20 կոպեկով բարձրացել է երկարժութային զամբյուղի լողացող միջակայքի շեմը (0.55 դոլար և 0,45 եվրո)` հասցնելով այն 35,8-42,8 ռուբլու, նշվում է ՌԴ ԿԲ նյութերում։

2014 թ.–ի սկզբից սա արդեն 33–րդ փոփոխությունն է։ 2014 թ.–ի հունվարի 1–ից միջակայքի սահմանները կազմում էին 33,05-40,05 ռուբլի, հաղորդում է ՌԲԿ–ն։

Կուտակված միջամտությունների մեծությունը, որոնք հանգեցնում են արժութային միջակայքի տեղաշարժին, սահմանված է 1,5 մլրդ դոլարի սահմանում։ Կուտակված միջամտությունների ծավալն այս շեմին է իջեցվել 400 մլն դոլարից 2013 թ.–ի դեկտեմբերի 10–ին։

Ավելի վաղ ՌԴ ԿԲ–ն միջակայքի սահմանները բարձրացրել է 2014 թ.–ի մարտի 3–ին, փետրվարի 3–ին, 4–ին, 6–ին, 10–ին, 11–ին, 13–ին, 14–ին, 17–ին, 18–ին, 19–ին, 20–ին, 21–ին, 24–ին, 25–ին, 26–ին, 27–ին և 28–ին, հունվարի 6–ին, 9–ին, 13–ին, 15–ին, 17–ին, 21–ին, 23–ին, 24–ին, 27–ին, 28–ին, 29–ին, 30–ին և 31–ին, ինչպես նաև 2013 թ.–ի դեկտեմբերի 4–ին, 9–ին, 11–ին, 16–ին, 18–ին և 23–ին–ին։

2013 թ.–ի աշնանը արժութային միջակայքի սահմանները բարձրացվել է 11 անգամ` նոյեմբերի 29–ին, 26–ին, 21–ին, 18–ին, 13–ին, 11–ին և 5–ին, հոկտեմբերի 9–ին և սեպտեմբերի 4–ին, 11–ին և 30–ին։ 2013 թ.–ի ամառվա ամիսներին միջակայքի սահմանները փոփոխության են ենթարկվել ութ անգամ, այդ թվում նաև օգոստոսին` 5 անգամ։ 2013 թ.–ի սկզբին միջակայքը սահմանափակված էր 31,65 և 38,65 ռուբլով։

Ռուսաստանի բանկն օգտագործում է երկարժութային զամբյուղն արժութային փոխարժեքների կտրուկ տատանումների հետևանքները հարթելու համար։ Երբ ԿԲ կուտակած ինտերվենցիաների ծավալը միջանցքի սահմաններից մեկում հասնում է 350 մլն դոլարի, միջանցքի սահմաններն ավտոմատ կերպով 5 կոպեկով շեղվում են։

Ավելի վաղ ասվել էր, որ ՌԴ ԿԲ–ն առաջվա պես փոխարժեքային քաղաքականություն կիրականացնեն` չխոչընդոտելով ռուբլու փոխարժեքի դինամիկայի միտումների ձևավորմանը մակրոտնտեսական հիմնական գործոնների պատճառով և որևէ ֆիքսված սահմանափակումներ չդնելով ազգային արժույթի փոխարժեքի վրա։

Կարգավորիչը կշարունակի աստիճանաբար բարձրացնել փոխարժեքի գոյացման ճկունությունը` պահպանելով փոխարժեքի դինամիկայի վրա ազդեցության հնարավորությունն ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ տատանումները մեղմելու համար։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի կապիտալի շուկային անհրաժեշտ են ոչ միայն տեխնոլոգիաներ, այլև հասուն կարգավորող և ենթակառուցվածքային միջավայր․NABIX–ի հիմնադիր

Այն մասին, թե ինչպես է փոխվում ավտոմատացման մակարդակը Հայաստանի ֆինանսական հատվածում, ինչ արգելքներ են զսպում թվային ակտիվների ու տոկենացման զարգացումը, և ինչ լուծումներ կարող են դառնալ աճի հաջորդ կետը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է NABIX-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Եվա Բալասանյանը

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img