Mon, 17 November
8.1 C
Yerevan
USD: 382.12 RUB: 4.73 EUR: 443.79 GEL: 141.24 GBP: 502.18

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի մամուլի վարկանիշը 2014 թվականի II եռամսյակում

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի մամուլի վարկանիշը 2014 թվականի II եռամսյակում։ Ըստ այդ ամփոփագրի, առաջատար են դարձել 1. Ամերիաբանկը, 2. Արարատբանկը, 3. ՎՏԲ-Հայաստան Բանկը, 4. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և 5. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը:

Հարկ է նշել, որ 2014 թ.–ի առաջին եռամսյակի համար Հայաստանի բանկերի մամուլի վարկանիշում 21 առևտրային բանկերից միայն 15 բանկ է մամուլի ստացման տվյալներ գրանցել։

Այսպիսով, այս տարվա երկրորդ եռամսյակում բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը (ԸՎՑ), որը բնութագրում է տեղեկության որակը՝ կախված դրա ուղղվածությունից, կազմել է 2483,9` 2013 թ.–ի երկրորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ կրկնակի ավելանալով (բոլոր բանկերի ԸՎՑ–ն 2013 թվականի երկրորդ եռամսյակում կազմում էր 1236)։
Միաժամանակ 2014 թ.-ի առաջին եռամսյակի համեմատ բանկերի ԸՎՑ–ն ավելացել է 99-8 տոկոսով (բանկերի ԸՎՑ-ն 2014 թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 1243,3):

2014 թ.–ի– առաջին եռամսյակի մամուլի վարկանիշի հինգ առաջատար բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը, 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, 1105 –ից հասել է 2255,6 -ի (2014 թ.–ի առաջին եռամսյակում ԸՎՑ–ն կազմել է 1048,2)։ Միաժամանակ հինգ առաջատար բանկերին բաժին է հասել մամուլի տեղեկատվության ընդհանուր ծավալի 91 տոկոսը (2013 թ.–ի երկրորդ եռամսյակում` 89 տոկոս, 2014 թ.-ի առաջին եռամսյակում՝84,3 տոկոս)։

2014 թ.–ի երկրորդ եռամսյակի մամուլի վարկանիշում առաջատարի դիրքում է Ամերիաբանկը, որի մասնաբաժինը մամուլի վարկանիշում կազմել է 26,2 տոկոս։ Միաժամանակ Ամերիաբանկի ԸՎՑ–ն կազմել է 651` 2013 թ.–ի երկրորդ եռամսյակում գրանցված 407,5–ի և 2014 թ.–ի առաջին եռամսյակում գրանցված 676,6 –ի դիմաց։ Նրան հետևում են Արարատբանկը՝ մամուլի վարկանիշում 21,5 տոկոս մասնաբաժնով և 533,1 ԸՎՑ-ով՝ համապատասխանաբար 317,8-ի և 51,3-ի համեմատ, ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 16,8 տոկոս մասնաբաժնով և 417,7 ԸՎՑ-ով՝ համապատասխանաբար 192,6-ի և 176,8-ի համեմատ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ՝ 16 տոկոս մասնաբաժնով և 397,6 ԸՎՑ-ով՝ համապատասխանաբար 28,3-ի և 51,3-ի համեմատ և Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը՝ 10,3 տոկոս մասնաբաժնով և 256,3 ԸՎՑ-ով՝ համապատասխանաբար 71,8-ի և 87,1-ի համեմատ:

Տեղեկատվական արձագանքներն առանձնացնելու համար օգտագործվում են ինչպես տպագիր հրատարակություններ՝ «Գոլոս Արմենիի», «Հայաստանի Հանրապետություն», «Նովոյե Վրեմյա», «Դելովոյ Էքսպրես», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Ազգ», «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Հայոց աշխարհ», «Իրավունք», «Երկիր», «168 ժամ», «Կապիտալ», «Սոբեսեդնիկ Արմենիի», «Ժողովուրդ», «Ժամանակ», այնպես էլ լրատվական գործակալությունների և էլեկտրոնային ԶԼՄ-ների ինտերնետ պորտալներ՝ Armbanks, Banks, Banker, Arminfo, Panorama, Lragir։
«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշը հաշվարկվում է ոչ թե ֆինանսատնտեսական ցուցանիշներով, այլ բանկային գործունեության փաստերով, որոնց մասին հաղորդվում է զանգվածային լրատվամիջոցներում։ Արդյունքում, որքան բարձր է բանկի գործունեության վերաբերյալ փաստացի տեղեկության աստիճանը, այնքան ավելի արդյունավետ է նրա հաղորդակցային քաղաքականությունը։ Մամուլի վարկանիշը կազմելիս գովազդային բնույթի տեղեկությունը չի ուսումնասիրվում և չի վերլուծվում։

Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ «Բանկերի մամուլի վարկանիշ» ամփոփագրում (#02(18), 2014 թվականի II եռամսյակ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Ինչպես են հայերը սովորում ներդրումներ կատարել․ Freedom Academy Armenia–ի ղեկավար

Հայաստանում ավելի հաճախ են սկսել խոսել ֆինանսական կրթվածության մակարդակի անհրաժեշտության մասին, բայց ի՞նչ է դա իրականում նշանակում, և ինչո՞ւ է կարևոր ոչ միայն անհատի, այլև ամբողջ երկրի տնտեսության համար: Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Freedom Academy Armenia-ի տնօրեն Գեորգի Մելքոնյանի հետ

«Ուզում ենք, որ «ներդրող» բառը Հայաստանում նշանակի ոչ թե էլիտարություն, այլ նորմա»․ Freedom Broker Armenia

«ԱՌԿԱ» գործակալությունը զրուցել է Freedom Broker Armenia–ի տնօրեն Հովակ Հովակիմյանի հետ ներդրումային մտածողության փոխակերպման, ընկերության ռազմավարության և վստահության՝ որպես տնտեսական արժեքի մասին

Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2025թ․–ի I եռամսյակում աճել է 32,4%–ով՝ մինչև 6,424մլրդ դրամ

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը, պահուստներից զատ, 2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 32.4%-ով՝ կազմելով 6.424 միլիարդ դրամ

Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը

Moody’s Ratings հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի՝ ազգային արժույթով ու արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B1-ից Ba3

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img