Thu, 5 March
-1.9 C
Yerevan
USD: 377.86 RUB: 4.85 EUR: 439.56 GEL: 138.73 GBP: 505.50

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և American Express-ը American Express® Cashback քարտ են թողարկել

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ American Express ընկերության հետ համատեղ American Express® Cashback քարտ են թողարկել, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ  American Express® Cashback Քարտը նոր ինովացիոն քարտային պրոդուկտ է, որը թույլ է տալիս Քարտապաններին կառավարել իրենց միջոցները, միաժամանակ կուտակել CASHBACK՝ վճարային գործարքների  դիմաց փոխհատուցում», – նշվում է հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության՝ CASHBACK-ի հնարավորությունն առավել շահավետ է դարձնում այս Քարտով ամենօրյա անկանխիկ գնումները, քանի որ CASHBACK-ը իրականացվում է Հայաստանում կատարված բոլոր վճարումների համար:
American Express® Cashback  Քարտը Հայաստանում American Express ապրանքանիշի առաջին քարտն է, որը կարող է տրամադրվել առանց վարկային գծի:

Քարտապանները հնարավորություն կունենան օգտվել մի շարք շահավետ առաջարկներից, մասնավորապես՝ American Express® Cashback Քարտը քարտատերերին հնարավորություն է տալիս  ստանալ 1% CASHBACK  Հայաստանում կատարված բոլոր վճարային գործարքների դիմաց և 2% CASHBACK`  Հայաստանի մի շարք սուպերմարկետներում

«Կախված հաճախորդի ֆինանսական պահանջներից՝ American Express Cashback Քարտի համար դիմելիս հաճախորդը կարող է ընտրություն կատարել՝ քարտը օգտագործել իր միջոցները ուղղակի տնօրինելու համար կամ ընտրել օվերդրաֆտի ստացման հնարավորություն ընձեռող  Քարտ», – նշվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, American Express Cashback Քարտատերերը կարող են օգտվել American Express Selects միջազգային համակարգի հատուկ առաջարկներից ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

American Express Cashback քարտը տրամադրվում է ինչպես հայկական դրամով, այնպես էլ եվրոյով և ԱՄՆ դոլարով: American Express Cashback Քարտի տարեկան սպասարկման միջնորդավճարը կազմում է 6000 ՀՀ դրամ:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ American Express Cashback Քարտ ձեռք բերելու համար կարելի է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ   կամ  լրացնել  online դիմում  այստեղ:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (նախկին Հայաստանի գյուղատնտեսական փոխօգնության բանկ, ACBA) հիմնադրվել է 1995 թ.–ին ԵՄ–ի TACIS ծրագրի շրջանակներում։ 2006 թ.–ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերն` կատարելով զգալի ներդրումներ։
Բանկի ակտիվները 2014 թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 273 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 2,2 տոկոսի աճ), պարտավորությունները՝ 219,2 մլրդ դրամ (2,66 տոկոսի աճ), կապիտալը՝ 53,8 մլրդ դրամ (0,5 տոկոսի անկում):

Այսօրվա դրությամբ Բանկի հաճախորդների թիվը կազմում է 276 հազար: Բանկն ունի 49 մասնաճյուղ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են առաջնորդները կառուցում վստահություն. Ակբա բիզնես ակումբ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2026թ.-ի առաջին Ակբա բիզնես ակումբի...

ՀՀ-ում նախատեսվում է մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները ներառել ԱՊՊԱ համակարգում. ՆԳՆ

Առաջարկում ենք մոպեդները, տրիցիկլները և  քվադրիցիկլները ևս բերել պարտադիր ապահովագրության դաշտ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները շարունակել են նվազել. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի մարտի 2-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 27-ի համեմատ նվազել է 0.12 կետով՝ կազմելով 376.88 դրամ

Հայկական բանկերը տնտեսվարող սուբյեկտներին կվերադարձնեն անկանխիկ POS տերմինալներով ավել գանձված միջնորդավճարները

ՀՀ Բանկերի միությունը հայտարարել է, որ անկանխիկ քարտերով գործարքների վճարների վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշման կիրառման ընթացքում, հատկապես ներդրման սկզբնական փուլում, հնարավոր են տեխնիկական խնդիրներ և անճշտություններ

Կպարզեցվի եկամուտների հայտարարագրման գործընթացը․ կառավարությունն ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց եկամտային...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img