Thu, 12 February
1.1 C
Yerevan
USD: 377.51 RUB: 4.88 EUR: 449.99 GEL: 140.49 GBP: 517.38

ԵԿԲ-ի գործողություններն ուրբաթ կորոշեն գնաճի տվյալները

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հաջորդ շաբաթ տեղի կունենա ԵԿԲ-ի հերթական նիստը, սակայն դժվար թե որևէ որոշում ընդունվի, եթե գնաճի օգոստոսյան տվյալները սպառողական գների դինամիկայի մասին հստակ պատկերացում չներկայացնեն: Ինչպես գրում է Vestifinance.ru-ն, այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով ԵԿԲ-ի աղբյուրներին:

Գնաճի տվյալները կհրապարակվեն այս ուրբաթ՝ օգոստոսի 29-ին: Այժմ շուկայում բոլոր շահարկումները կապված են ԵԿԲ-ի նախագահ Մարիո Դրագիի Ջեքսոն Հոլում կայացած ելույթի հետ: Նա խոսեց վառ արտահայտված մեղմ տոնով, նա փաստացի ակնարկեց, որ ԵԿԲ-ն մոտ է քանակական մեղմման ծրագրի գործարկման մասին որոշմանը, այսինքն՝ պատրաստ է փող տպել ակտիվներ գնելու համար: Դրագին նաև նշեց, որ օգոստոսյան գնաճի վերաբերյալ շուկայական սպասումները գնաճի լուրջ նվազման կանխատեսում են անում:

Այսպիսով՝ գնաճի սպասվելիք վիճակագրությունը, ինչպես նաև ԵԿԲ-ի կողմից թարմացված տնտեսական կանխատեսումները կարող են հաջորդ չորեքշաբթի ընթացիկ դրամային քաղաքականության փոփոխության թեմայով բուռն բանավեճերի առիթ դառնալ: Այդուհանդերձ, այս փոլում, նոր մեթոդներ, մասնավորապես QE, քիչ հավանական են, ինչն, ամեն դեպքում, չի նշանակում, որ դրանք անհնար են:

«Խոչընդոտը QE-ի համար նախկինի պես շատ բարձր է», – Reuters-ի մեջբերում է անանուն աղբյուրի խոսքերը: Նա նաև նշել է, որ ամենայն հավանականությամբ ԵԿԲ-ի անդամները կկենտրոնանան լիկվիդայնության ավելացմանն ու վարկավորման ընդլայնմանն ուղղված արտաքին միջոցների աշխատանքի բարելավման քննարկումների վրա:

Աղբյուրը պարզաբանել է, որ շատ բան կախված կլինի մակրոտնտեսական տվյալներից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԿԲ-ն նվազեցրել է տոկոսադրույքը՝ հասցնելով ռեկորդային նվազագույն 0,15 տոկոսի, ինչից հետո Դրագին ասել է. «Մենք հասանք ստորին սահմանին»: Սակայն արդեն Ջեքսոն Հոլում ԵԿԲ ղեկավարը հայտարարել է, որ ԵԿԲ-ի կառավարիչների խորհուրդն ընդունում է գնաճային գործընթացներում կատարած փոփոխություններն ու պատրաստ է օգտագործել բոլոր հասանելի միջոցները, որոնք անհրաժեշտ են գնային կայունություն ապահովելու համար:

Ի դեպ, ԵԿԲ-ի վրա ճնշում են գործադրում նաև տարբեր քաղաքական գործիչներ, ովքեր պարբերաբար հայտարարում են, որ եվրոն գերագնահատվել է և հարկավոր է անել հնարավոր ամեն ինչ չափազանց ցածր գնաճը հաղթահարելու համար:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

AMX-ը 28.3 մլրդ դրամի պետական ​​պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ է անցկացրել

Հայաստանի ֆոնդային բորսայում փետրվարի 10-ին տեղի է ունեցել ընդհանուր 20 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ և 8․3 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ

Յունիբանկը հայտարարություն է տարածել

Յունիբանկը մեկնաբանել է հակառուսական պատժամիջոցների ԵՄ փաթեթում ներառվելու վերաբերյալ հրապարակումը

Հաստատվել են սպաների կողմից հիփոթեքով ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի առավելագույն արժեքը, պետական աջակցության պայմանները

Սահմանվել են սպայական կազմի զինծառայողների կողմից հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի առավելագույն արժեքը, պետական աջակցության պայմանները

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ բարձրացել են, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի փետրվարի 9-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ փետրվարի 6-ի համեմատ, աճել է 0.27 կետով՝ հասնելով 377.97 դրամի

Հունվարին Հայաստանում գրանցվել է 3,8% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2026 թ.-ի հունվարը 2025 թ.-ի հունվարի նկատմամբ) կազմել է 3,8%:

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img