Thu, 5 March
2.1 C
Yerevan
USD: 377.86 RUB: 4.85 EUR: 439.56 GEL: 138.73 GBP: 505.50

ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական տոնն է պարգևել «Լիարժեք կյանք» ՀԿ ամառային ներառական ճամբարի երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  2014 թվականի օգոստոսի 28-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ վերանորոգված «Լիարժեք կյանք» ՀԿ ներառական ճամբարում (ք. Ստեփանավան, «Էլեն» հանգստյան տուն) տեղի ունեցավ ճամբարային սեզոնի փակումը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Երեխաներին հյուրընկալվեցին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները` «Բրեմենյան երաժիշտները» ներկայացմամբ:

Երեխաներին այցելության էին եկել նաև հայտնի դերասաններ: Նրանք շփվեցին երեխաների հետ, ծանոթացան նրանց առօրյային, պարապմունքներին և հանգստի պայմաններին: Ներկայացման ավարտից հետո երեխաները ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ստացան նվերներ Գիտելիքի օրվա կապակցությամբ:

«Ուրախ եմ, որ մեր կողմից կազմակերպած միջոցառումները երեխաներին ուրախություն են պարգևում` տալով նրանց հնարավորություն իրենց զգալու հասարակության լիարժեք անդամ»,–  ասաց ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը, հույս հայտնելով, որ երեխաները լավ անցկացրին իրենց ամառային հանգիստը և պատրաստ են նոր ուժերով և խանդավառությամբ սկսելու ուսումնական տարին։

«Շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից «Էլեն» հանգստյան տանը իրականացված աշխատանքների` տարեցտարի էլ ավելի շատ երեխա է հանգստանում: Այս տարի ավարտվեց ճամբարային հանգստի սեզոնը, և մենք շնորհակալ ենք բոլոր հյուրերին, որոնք իրականացրին երեխաների ցանկությունները` գտան ժամանակ, եկան, ծանոթացան և շփվեցին նրանց հետ»,– ասաց «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանը։

2014 թվականի հունիսի 30–ի դրությամբ ՎՏԲ–Հայաստան Բանկի ակտիվները կազմել են 312.4 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 3,37% աճ), պարտավորությունները`  268,5 մլրդ դրամ (աճը` 1,31%), կապիտալը` 43,96 մլրդ դրամ (աճը` 18%), վարկային ներդրումները` մոտ 230,3 մլրդ դրամ (աճը` 5,25%) և հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` 172,3 մլրդ դրամ (աճը` 17,32%)։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում: Այսօր բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0- շ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են առաջնորդները կառուցում վստահություն. Ակբա բիզնես ակումբ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2026թ.-ի առաջին Ակբա բիզնես ակումբի...

Կպարզեցվի եկամուտների հայտարարագրման գործընթացը․ կառավարությունն ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց եկամտային...

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է Mastercard World քարտը

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է իր նոր պրեմիում դասի Mastercard World քարտը, որը տրամադրում է բազմաթիվ արտոնություններ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և դոլարի փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ ռուբլին շարունակել է նվազել

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թ.-ի փետրվարի 26-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 25-ի համեմատ, աճել է 0.12 կետով՝ հասնելով 377.04 դրամի

ՀՀ-ում նախատեսվում է մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները ներառել ԱՊՊԱ համակարգում. ՆԳՆ

Առաջարկում ենք մոպեդները, տրիցիկլները և  քվադրիցիկլները ևս բերել պարտադիր ապահովագրության դաշտ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img