Հայաստանում գնաճը նպատակային միջակայք կվերադառնա 2015թ.-ի սկզբին. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճի ցուցանիշը կվերադառնա 4 տոկոս (±1,5%) կազմող նպատակային միջակայք 2015թ.-ի սկզբին, երեքշաբթի խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Նրա խոսքով՝ 2014 թ.-ի ընթացքում 12-ամսյա գնաճն աստիճանաբար նվազում էր՝ 2013թ.-ի վերջին գրանցված 5,6 տոկոսից 2014թ.-ի օգոստոսին հասնելով 0,8 տոկոսի, իսկ 2014թ.-ի սեպտեմբերին, 2013թ.-ի սեպտեմբերի համեմատ, այն կազմել է 1,5 տոկոս:

Ջավադյանը նշեց, որ դեռ 2013թ.-ի վերջից կարգավորիչը սկսեց դրամավարկային պայմանների թուլացման քաղաքականություն իրականացնել՝ համախառն պահանջարկի վերականգնմանն աջակցելու համար: Արդյունքում, նրա խոսքով, 2014թ.-ի սեպտեմբերի տվյալներով ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է 1,75 տոկոսային կետով և հասցրել այն մինչև 6,75 տոկոսի:

«Մեր գնահատականներով՝ դրամավարկային պայմանների թուլացումը ընդլայնված բյուջետային քաղաքականության հետ զուգահեռ կհանգեցնի տնտեսական ակտիվության, գնաճի կայունացման, որը 2015թ.-ի առաջին կիսամյակում կմտնի նախատեսված նպատակային միջակայք», – ասաց Ջավադյանը:

Նա նշեց, որ 2015թ.-ին կառավարությունը կշարունակի տնտեսական քաղաքականության իրականացումը՝ ուղղելով պետական միջնորդությունը ներքին միջոցների արդյունավետ վերաբաշխմանն ու տնտեսության կայուն աճի ապահովմանը:

«Ցածր մակարդակի վրա պահպանվող գնաճը 2014 թ.-ի երկրորդ կիսամյակում կավելանա՝ մոտենալով նախատեսված նպատակային ցուցանիշի տատանման ընդունելի մակարդակի ամենացածր շեմին: Իսկ 2015 թ.-ի սկզբից գնաճը կկայունանա 4 տոկոս (±1,5%) կազմող նպատակային միջակայքում», – ասաց Ջավադյանը:

2015թ.-ի պետբյուջեի օրինագծում, 2014թ.-ի պես, 12-ամսյա գնաճի ցուցանիշը սահմանված է 4 տոկոսի մակարդակում (±1,5%): Գնաճի միջին ցուցանիշը ևս նախատեսված է 4 տոկոսի սահմանում:

Հաջորդ տարվա պետբյուջեի օրինագծի համաձայն՝ Հայաստանում 12-ամսյա գնաճը, 2014թ.-ի արդյունքում, կկազմի 2,6 տոկոս՝ գնաճի 2,7 տոկոս կազմող միջին ցուցանիշի դեպքում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img